Պատերազմը միշտ ա հնարավոր, բայց չէի պատկերացնում, որ էս ելքով․․․
Վեշերդ վերցնում, տնից դուրս ես գալիս, ըտեղից սկսում ա․․․ Սկսում ա հոգեբանական ընդունումը, որ գնում ես պատերազմ, ու շատ հավանական ա, որ հետ չգաս։ Էդ առաջին բարիերն ա, ներքին պրոցեսը, որը․․․ Սա չորրորդ պատերազմն էր։ 90-ականների պատերազմը փոքր վախտվանն էր, ու էդ գնալն ուրիշ էր, որովհետև էն ժամանակ գնում էի մամայի մոտ, ու կապ չուներ՝ պատերազմ ա, պատերազմ չի․ կայֆ էր, որովհետև մաման էր էնտեղ էն ժամանակ։
․․․ Դառնում ա սովորական, ոնց որ տենց էլ պիտի լիներ, սովորում ես էդ բամբյոժկեքի տակ ապրելուն, սիրենաներին, ես շատ գիտեմ՝ ինչերին․․․ Ասենք՝ դու քաղաքում ապրելուց չե՞ս մտածում չէ, որ էսօր ավտոյի տակ ես ընկնելու կամ, չգիտեմ, լիֆտի տրոսը կտրվելու ա, ու մեռնելու ես, էնտեղ էլ չես մտածում․․․ Ուղղակի ընդունում ես իրականությունը, որի մեջ կաս, ընտրում ես՝ մնաս մեջը, թե չմնաս, ինչքան մնաս․․․
Առաջին հերթին միշտ մարդն ա, հետո նոր արդեն լուսանկարը, որ ինքն իրանով լինում ա։ Այսինքն լուսնակարը, որ պիտի ինչ-որ մարդու վնասի, էլ ինչի՞ ես անում ․․․ Էս առումով ներքին ցենզուրան շատ խիստ ա մոտս, բայց խնդիրը նրանում ա, որ շատ ժամանակ էդ ներքին և արտաքին ցենզուրաները չեն համընկնում իրար։
․․․Մեզ ոչ մի բան չէին թողնում նկարել․ զինվորական հագուստով մարդուն չէր կարելի նկարել, զինտեխնիկան չէր կարելի, վիրավորին չէր կարելի, գերեզմանոց չէր կարելի, զոհվածին չէր կարելի ․․․ Սահման գնալ չէր կարելի․․․
Շատ անհասկանալի էր․ մանկապարտեզի պահակից սկսած մինչև զինվորական վախեցած ասում էին՝ չի կարելի ու վերջ․․․ Ասում էի՝ ինչի չի կարելի․․․ Ընենց չի, որ նկարեցի, էղածը հայտնվելու ա Ալիևի սեղանին․ մեր նկարածը ուղարկում ենք Կառավարություն, էնտեղ էլ մի յոթ ֆիլտր ա անցնում, ՄԻԴ-ն ա նայում, բանակն ա նայում, ֆլան-ֆստանն ա նայում․․․ Ու էդքանից հետո ա, որ հրապարակվում ա կամ չէ։
Ինչ-որ պահից սկսած լուսանկարիչը դարձել էր թշնամի, որովհետև մարդկանց մոտ կարծրատիպ էր առաջացել, որ ինչը նկարեցիր, հետո խփելու են․․․ Իսկ եթե վաղը ուզենաք բան ապացուցել, ինչո՞վ եք ապացուցելու․ պատմելո՞ւ եք․․․ 100 տարի ա՝ պատմում եք, ասում եք՝ կոտորեցին․․․ Ո՞վ ա շան տեղ դնում․․․ Լա՜վ, գոնե մի ֆոտո չլինի, որ «կասի»՝ էս ինչ բանը սենց ա էղել, էսքան զոհ ենք ունեցել, էսքան վիրավոր․․․
․․․Սենց զոռով-շառով, կռվով-դավով մտանք հիվանդանոց՝ էն էլ 5 րոպեով (զարմանում ես՝ եթե 5 րոպե կարելի ա լուսանկարել, ինչի՞ 15 չի կարելի․․․)․․․ Հասցրինք մի քանի բան նկարել․․․ Վիրավոր էրեխու ֆոտոն էդտեղից տարածվեց։
․․․ Թուրքերը, որ սկսել էին ղալմաղալ անել, թե էրեխա ենք սպանել (թե վիրավորել), մերոնք, պանիկայի մեջ ընկած, էրեխու նկար էին ման գալիս․․․ Ու գոնե լավ ա՝ էդ ֆոտոն կար, ու սկսեց տարածվել Թանկյանով, բանով․․․ (առանց հեղինակին նշելու իհարկե․․․ Սա արդեն ուրիշ պրոբլեմ ա)։
Կարճ ասած՝ լավագույն դեպքում կատարվածի 10-20%-ն ենք երևի վավերագրել․ մեր ֆոտոներն էնպիսի տպավորություն էին ստեղծում, որ մեզ մոտ զինվորականներ չկան, վիրավորներ ու զոհեր չկան, որ «սուրբ հոգին» ա կռիվը տանում․․․
Կորցրեցի․․․ Սիրած տեղեր, ընկերներ․․․ Լավ զգալու կայֆը կորավ․․․
Էվակուացիայի օրը աններելի բան էր․ ծանր էր էդ ամեն ինչի միջով անցնելը, ու հիմա էլ կրելը․․․ Էդ օրը՝ նոյեմբերի 7-ին, երկու վերսիա էր պտտվում․ ասում էին, որ արդեն Ստեփանակերտ են մտնում, մյուս կողմից էլ, թե Շուշիում ուժեղ օպերացիա ա գնալու, ռուսներն են եկել, օդը փակել, ու հեսա հերներն անիծելու ենք, հետ քշենք, հասցնենք Արաքս․․․ Սենց բաներ․․․
Սաղ քաղաքն էվակուացրին․․․ Ոնց որ Դեր-Զորի անապատը լիներ Ղարաբաղը։
․․․ Պատկերացնու՞մ ես՝ զինված ենք դուրս եկել Ստեփանակերտից (վերջին մի 10 օրը զենք էի վերցրել․ ասում էին՝ Ստեփանակերտ են հասել, մենք էլ ուր ասես գնում էինք, մերոնց տունն էլ քաղաքից դուրս՝ Красный-ի ճանապարհին)… Մի խոսքով էդ օրն ինձ մոտ զենք կար, ու մենք զինված փախանք, ջոկո՞ւմ ես… Լիքը մարդ զինված փախավ Ստեփանակերտից։
Տղերքից մեկն ասում էր՝ էդքան մարդ, որ ոչ մի բան էլ չաներ, էդ մեքենաների շարասյունով դեպի Շուշի բարձրանար, թուրքերը կփախնեին ուղղակի․ այ էդքան մեծ շարասյուն էր․․․ Բայց դե․․․ Մի խոսքով՝ զինված փախանք․․․ Վարդագույն նապաստակների նման։
Ինձ մոտ հիմնական տալ-վերցելը, սաղ էդ տեսակ բաները 2016-ին եղան, Ապրիլյանի ժամանակ․․․ Էս անգամ ուրիշ էր։ Էս անգամ ես ինչքան էլ մեջն էի, ոնց որ մեջը չլինեի միաժամանակ։ Այսինքն ոնց որ երկու զուգահեռով գնայի՝ մեկը մեջն էր ու ցավում էր ամեն ինչից, մյուսը՝ наблюдатель-ն էր․․․
Գիտես` ոնց էր ինձ մոտ․ օրվա մեջ կարող ա պահ գար, ուղղակի ասեի՝ չեմ նկարում։ Առավոտ զարթնում էի, ասում էի՝ չեմ նկարում, ոնց որ արձակուրդ վերցնեի էդ ամենից։ Զուգահեռ ինչ-որ բաներ էի անում, մենակ նկարելը չէր․․․ Պտտվում էի, օգնություն էի բաժանում, 2-3 օրը մեկ Երևանից շտապօգնության մեքենաներով բաներ էր ուղարկվում, տանում էի Շուշի, Ստեփանակերտ, կանգնում էի պադվալների մոտ․ «հը՞ն, ժողովուրդ, մարդ կա՞, ի՞նչ ա պետք»․․․ Պարենային ու տեխնիկական տուփեր էին՝ մեջն ինչ ասես՝ միջադիրից սկսած․․․ Տղերքին ասում էի՝ ինչ ա պետք, արդեն դասավորած ուղարկում էին․․․
․․․ Պատերազմն ինչ-որ մարդկանց վերցրեց, ինչ-որ մարդկանց էլ տվեց։
2016-ին ինձ մոտ ամեն ինչ եղավ․ լրիվ զրոյացում գնաց, հետո սկսեցի կամաց-կամաց հավաքվել։ Այսինքն 16-ի ժամանակ ամենաշատ տրանսֆորմացիաները եղան, որոնք ոնց որ թե օգնեցին մյուսների ժամանակ ավելի հանգիստ ու խաղաղ լինել։ Արդեն ես ինքս ինձ ճանաչում էի դրա մեջ․ մինչև էդ ես ինձ չէի ճանաչում պատերազմում։
Էս ասածս խախտվեց մենակ էվակուացիայի օրը․ էվակուացիան նոր շերտ բացեց, որի հետ համաձայն չեղա․․․
Ինձ որ ասում են war photographer (պատերազմի լուսանկարիչ), ասում եմ՝ չկա տենց բան․ իմ երկրում պատերազմ ա, ու ես նկարում եմ ուղղակի․․․ Բայց հա, ես բանակ գնացել եմ, ռազվետկայում ծառայել եմ, ես սերժանտ եմ եղել, ուսումնական գնդում եմ եղել, բայց 22 տարի առաջ էր, ու ընթացքում «լխկում» ես էլի․․․ 2016-ից հետո հասկացա, որ մեր զինվորները պետք ա պարտադիր առաջին օգնություն ցուցաբերել սովորեն, որովհետև չգիտես՝ ինչ կլինի ու ոնց կլինի, չգիտես՝ ում կյանքը քեզնից կախված կլինի․․․
Ես լիքը դասեր եմ քաղել էս պատերազմներից, բայց որ ասեմ՝ ես կարամ ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորացնել․․․ Հասարակ բան ասեմ․ ինձ մոտ մկրատ չկար, բայց մեր բրազիլիացի վայեննի կարիսպանդետ Գաբրիելը կասկայով էր, բռոնի ժիլետով՝ մեծ մկրատն էլ խրած մեջը, որ մի բան լինի, օգնի․․․ Ինքն էկել էր աշխատանքի, մենք տենց «տնեցիքով» գնացել էինք պատերազմ․․․ Էս էր տարբերությունը։
Դրա համար ես պատերազմի լուսանկարիչ չեմ կարող ինձ համարել․ ես ուղղակի լուսանկարիչ եմ, ով հայտնվում է պատերազմում․․․
Պետք ա միշտ պատրաստ լինել․․․ Ու շատ կարևոր ա, որ էդ պատրաստ լինելը ատելության ֆոնի վրա չլինի․․․ Ասենք չգիտեմ․․․ Գարնանը, երբ մեքենայիդ մեջ մի հատ дождевик (անձևրանոց) ես պահում, չե՞ս ատում չէ Զևսին, Աստծուն, ես շատ գիտեմ՝ էլ ում, ուղղակի մտածում ես՝ գարուն ա, անձրև կգա, ունենաս մի բան, որ պաշտպանվես․․․ Ու տենց երջանիկ ապրում ես։
․․․․ Նույն ձև պիտի մտածես՝ լավ կռվող, լավ մասնագետ, լավ քաղաքացի լինելու համար քեզ ինչ ա պետք․․․ Ու ոչ թե ոնց անես՝ խուսափես կրակելուց, ոնց անես՝ կաշառք տաս, որ գնահատական դնեն․․․ Մեր գիտակցության մեջ պետք ա մի հատ տրանսֆորմացիա գնա, որ էլ չսպասենք՝ երբ ա Թրամփը ինչ-որ բան ընդունելու, երբ ա եսիմ ով կանսերվա ուղարկելու, երբ ա Ալիևը մեռնելու, երբ ի վերջո Էրդողանը կընկնի ավտոյի տակ․․․
․․․ Չէ, ոչ մեկ չպիտի մեռնի, չպիտի ընկնի ավտոյի տակ, կանսերվա չպիտի ուղարկի․․․ Կանսերվա ա պետք՝ սարքի կանսերվադ, ուզում ես Ալիևը հետդ հաշվի նստի՝ նենց էղի, որ ինքը գա․․․
․․․Մենք դեպի ներս պիտի աշխատենք էլի, ոչ թե դրսից հույս ունենանք կամ դեպի դուրս աշխատենք․․․ Դեպի դուրս աշխատելը, հա՜, եթե ներսի ամրացման համար ա, օքեյ, բայց ոտը ոտին գցած փրթելով չի, կենացներ ասելով չի, սպասելով չի, որ սաղ աշխարհը փոխվելու ա էն ուղղությամբ, որ մեզ համար լավ լինի․․․