Երիտասարդների տրավման
Բելգրադում եղած մեր հագեցած աշխատանքային օրերի մեջ եկավ մի պահ, որ հնարավոր չէր մարսել այդքան լսածն ու տեսածը: Մարդկանց պատմությունները հուզում էին, ծանր էին: Հեռուսատեսության շենքի անկյանք, խոցելի տեսարանները շարունակում էին մեզ հետ մնալ նույնիսկ շենքից դուրս:
Երիտասարդների հետ հանդիպումներն ու խոսակցությունները փոխեցին այդ իրականությունը` բացելով ուրիշ, ուժեղ մի աշխարհ: Նրանք հստակ պատկերացում ունեին իրենց անելիքների մասին: Գրեթե բոլորն ուզում են մնալ և աշխատել Սերբիայում՝ կարևոր համարելով լինել մասնիկը զարգացող երկրի: Եվ ի տարբերություն իրենց ծնողների՝ երիտասարդները խոսում են վերքերի հետ՝ դրանց մեջ տեսնելով ոչ միայն անցյալի բարկությունը կամ տրավմաները, այլև փորձում են ձևակերպել, թե ինչ պետք է անել, որ «այլևս չկրկնվի»:
Երիտասարդների հետ հանդիպումներն ու խոսակցությունները փոխեցին այդ իրականությունը` բացելով ուրիշ, ուժեղ մի աշխարհ: Նրանք հստակ պատկերացում ունեին իրենց անելիքների մասին: Գրեթե բոլորն ուզում են մնալ և աշխատել Սերբիայում՝ կարևոր համարելով լինել մասնիկը զարգացող երկրի: Եվ ի տարբերություն իրենց ծնողների՝ երիտասարդները խոսում են վերքերի հետ՝ դրանց մեջ տեսնելով ոչ միայն անցյալի բարկությունը կամ տրավմաները, այլև փորձում են ձևակերպել, թե ինչ պետք է անել, որ «այլևս չկրկնվի»:
«Ես չեմ կարծում, որ դա կարող է կրկնվել։ Մարդիկ գիտեն, որ 21-րդ դարում մենք ավելի առաջադեմ ենք, այսինքն՝ ավելի կապված ենք ինտերնետի շնորհիվ։ Սա առաջինը։ Երկրորդը՝ այսօր շահերի բախում կա աշխարհի շատ երկրների միջեւ։ Մինչդեռ 90-ականներին Միացյալ Նահանգները միակ գերիշխանն էր Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այսօր կան ավելի քան մեկ գերտերություններ։ Բայց անգամ 90-ականներին մենք չէինք մտածում, որ դա կարող էր տեղի ունենալ Եվրոպայի սրտում 20-րդ դարի վերջին։
Տնտեսական տեսանկյունից մեր երկիրը շատ մեծ խնդիրներ ունի՝ ռմբակոծման պատճառով, եւ Սերբիայի ներկայիս տնտեսական դիրքի պատճառը հենց այն է, ինչ տեղի է ունեցել մեզ հետ 1990-ականներին»։ Ուռոշ Միտիչ, 19
Տնտեսական տեսանկյունից մեր երկիրը շատ մեծ խնդիրներ ունի՝ ռմբակոծման պատճառով, եւ Սերբիայի ներկայիս տնտեսական դիրքի պատճառը հենց այն է, ինչ տեղի է ունեցել մեզ հետ 1990-ականներին»։ Ուռոշ Միտիչ, 19
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր սերբ ունի պատերազմի եւ ազատության զգացումն իր մեջ։ Սերբը պետք է հիշի իր պատմությունը։ Մենք հիշում ենք։ Դրա համար է պատերազմի զգացողությունը ներկա։ Մեր գեներն են հիշում այն։ Պատերազմը չի կարող պարզապես մոռացվել։ Դրա համար է ազատությունը մեզ համար ազատ երկինքը մեր գլխավերեւում։ Դրա համար մեզ պետք է ավելի շատ հարգել։ Մենք պետք է գնահատենք, որ ազատ ենք հիմա»։
«Ինձ համար պատերազմը զուգորդվում է սիրելիներին կորցնելու մտքի հետ։ Վատագույնը, որ կարող է լինել, այն է, որ սիրածս մարդիկ կգնան պատերազմ ու կզոհվեն այնտեղ։ Դա ամենասարսափելի բանն է, այն, որ ես կարող եմ մահանալ պատերազմում։ Դա հագեկան զգացում է, ֆիզիկական զգացում չէ, ինչպես ձայնը։ Սարսափի զգացում է։ Կարծում եմ՝ պատերազմը սարսափի զգացում է բոլորի համար»։
«Ես չեմ մոռացել՝ ինչ է եղել, բայց եթե պատերազմը սկսվեր նորից, չգիտեմ՝ ինչ կանեի։ Երեւի կփախչեի։ Շատերի նման։ Դա վախկոտություն է, բայց չգիտեմ, թե կարող եմ ինձ պատկերացնել մարդ սպանելիս կամ աչքերիս առաջ մեկի մահը տեսնելիս՝ սիրելի մեկի մահը։ Բոլորովին չեմ ուզում այդ մասին մտածել ու հույս ունեմ, որ երբեք պատերազմ չի լինի»։ Դանկա Ռադովանովիչ, 22
«Ազդանշանները, որ լսում ենք, ինձ հիշեցնում են ռմբակոծության մասին ու ինձ հետ են տանում 1999-ի այն օրեր։Երբ խփեցին վերամշակման գործարանին, շատ ծուխ դուրս եկավ, ու քաղցկեղածին մասնիկներ արձակվեցին օդ։ Այդ օրն ուժեղ քամի կար, ու մասնիկները չնստեցին քաղաքի վրա մեծ քանակով։ Եթե նստեին, մարդիկ ոչ միայն կուշաթափվեին, այլեւ ի հայտ կգային երկարատեւ հետեւանքներ»։ Բորիսլավ Վռանյեշ, 24
«Բելգրադը գեղեցիկ է։ Բայց ամեն քաղաք է գեղեցիկ, քանի որ այնտեղ մարդիկ են ապրում ու լավ հիշողություններ ունեն այնտեղից։ Քանդված շենքերը, որ կրում են ռմբակոծության կնիքը, տխրեցնում են ինձ։ Ես կարծում եմ, որ դրանք պետք է վերանորոգվեն, հատկապես քաղաքի կենտրոնում, որովհետեւ կենտրոնը պետք է ներկայանալի լինի։ Դա մի բան է, որ մեզ հիշեցնում է, թե ինչ է եղել։ Որովհետեւ ռմբակոծությունը մեր շուրջն է։ Այն միայն մարդկանց հիշողություններում չէ, այլ նաեւ այդ շենքերում։ Եթե վնասված շենքերը վերակառուցվեին, դա կնշանակեր, որ մարդիկ, ինչ-որ կերպ, ամեն ինչ թողել են հետեւում։ Չեն մոռացել, պարզապես առաջ են շարժվել»։ Լենկա Միխայլովիչ, 19
«Հիշում եմ, որ մեր ողջ ընտանիքը շտապով իրերն էր հավաքում… ես, փոքր եղբայրս ու քույրս։ Նստեցինք հորս մեքենան՝ գնալու մորս ծնողների մոտ, որ Սերբական Հանրապետության սահմանին մոտ մի փոքր քաղաքում էր Բոսնիա-Հերցեգովինայում։ Մտածում էին, որ այնտեղ ավելի ապահով է։ Վախենում էինք, թե կկարողանա՞նք սահմանն անցնել, որովհետեւ հնարավոր էր, որ փակ էր։ Եղբայրս ու քույրս մանկահասակ էին, ու հետեւի նստարանին մայրս էր, ես եւ նրանք, ինչպես նաեւ փոշի կաթի կապույտ ու սպիտակ փոքրիկ տուփերը եւ հացեր։ Վախ ունեինք, որ ուտելու բան չենք ունենա, որովհետեւ ռմբակոծության պատճառով խանութները փակ էին։
Ինձ համար ամենահիշվող տեսարանը սա է։ Երբ էլ խանութ մտնեմ, սա եմ հիշում։ Տարբեր զգացողություններ է արթնացնում։ Նաեւ ապահովության զգացում, քանզի ընտանիքիս հետ էի։ Բայց ունեի նաեւ վախի ու չհասկանալու զգացողություն, որովհետեւ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում մեզ հետ»։
Ինձ համար ամենահիշվող տեսարանը սա է։ Երբ էլ խանութ մտնեմ, սա եմ հիշում։ Տարբեր զգացողություններ է արթնացնում։ Նաեւ ապահովության զգացում, քանզի ընտանիքիս հետ էի։ Բայց ունեի նաեւ վախի ու չհասկանալու զգացողություն, որովհետեւ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում մեզ հետ»։
«Հիշողությանս մեջ ապրող մյուս բանը տագնապային ազդանշանի ձայնն է։ Երեք օր առաջ քոլեջ էի գնում ու լսեցի նույն ազդանշանի ձայնը։ Անմիջապես շրջվեցի, ու այդ ամբողջ զգացողությունը վերադարձավ, կարծես, ստամոքսիս մեջ»։
«Հարաբերությունները պետք է փոխվեն։ Հարաբերություններն այլ երկրների հետ պետք է ուժեղանան, մենք պետք է համագործակցենք բոլորի հետ, որովհետեւ մեծ երկիր չենք։ Բայց այդպես անելով՝ պետք է այնպես դիրքավորվենք, որ թույլ չտանք որեւէ մեկին հարձակվել մեզ վրա։ Այնպես որ՝ վաղը չհայտնվենք այնպիսի իրավիճակում, որ սերբերը մնան այնքան քիչ, որ բոլորս իրար հետ տեղավորվենք մեն-միակ սալորի ծառի տակ»։ Մարինկո Միյատովիչ, 23
«Կան մարդիկ, որ հիշում են ու տրավմաներ ունեն, որովհետեւ կորցրել են իրենց սիրելիներին։ Իմ սերունդը չի հիշում, ու մենք տրավմա չունենք այդ իմաստով։ Այնուամենայնիվ, քանի որ մեզ ռմբակոծել են աղքատացված ուրանով, շատերը քաղցկեղ են ձեռք բերել։ Պատերազմից հետո շատերն են մահացել այդ հիվանդությունից։ Այնպես որ՝ դեռ կան հետեւանքներ»։ Ալեքսանդրա Գեցիչ, 22
«Ես ատելություն չունեմ մարդկանց հանդեպ, քանի որ չեմ կարող մեղադրել մի ամբողջ ազգի այն որոշման համար, որը կայացրել են որոշակի քաղաքական գործիչներ ու կոնկրետ մարդիկ այն ժամանակ։ Ես հավասար վերաբերմունք ունեմ բոլոր ազգերի նկատմամբ։ Բայց չեմ կարող ասել, որ ատելություն չկա մեր ազգի մեջ։ Այդ ատելությունը սկիզբ է առել դժվար ժամանակաշրջանում, նաեւ քանի որ դժվար է տարբերակել՝ ինչ է ազգը, ինչ է պետությունը, ու ինչ է անհատը։ Այս է պատճառը, որ չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք ատելություն ունեն։ Նրանք չեն ուզում Ամերիկա գնալ, չեն սիրում Արեւմուտքն ընդհանրապես։ Կարծում եմ, որ հաջորդ սերունդները չպետք է այս ոգով կրթվեն։ Մենք պետք է տարբերակենք քաղաքական գործիչներին ու մեղավորներին»։ Կատարինա Դռոբնյակովիչ, 23
Քաղաքի տրավման
Առաջին օրը Բելգրադն հանելուկային էր, տարբեր տրամադրություններ էր փոխանցում: