Գայանե Հարությունյան
Տասնվեց տարի առաջ ես զբաղվում էի լուսանկարչությամբ ու իրավաբանություն սովորում: Իրավաբան չդարձա, բայց մինչ օրս լուսանկարում եմ: Մի անգամ էլ Էլբակյաններն ինձ առաջարկեցին աշխատել թատրոնում` որպես հնչյունային օպերատոր: Միշտ մտածում էի, որ դժվար թե մնամ թատրոնում, բայց հինգ տարի առաջ զգացի, որ մնացել եմ:

Ռուբեն Աբրահամյանը, 39, ներկայացման ժամանակ: Ռուբենը Խամաճիկների պետական թատրոնում աշխատում է 2000-ից` որպես դերասան, բեմադրական մասի վարիչ: Ներկայումս Խամաճիկների պետական թատրոնի տնօրենն է:

Սթիվ տիկնիկը:

Մառա Մխիթարյանը, 59, Խամաճիկների պետական թատրոնի բեմի առաջատար վարպետ-դերասանուհի է1987-ից:

Մարտիրոս Բադալյանը, 65, քսանինը տարի Խամաճիկների պետական թատրոնի գլխավոր նկարիչն է:

Ռիմա Իսրայելյանը, 77, Խամաճիկների պետական թատրոնի տոմսային տնտեսության գանձապահն է 2000-ից:

Սամվել Մուրադյանը, 59, լուսային սարքավորումների փորձառու օպերատոր է: Աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական և Սունդուկյանի անվան պետական թատրոններում: Խամաճիկների պետական թատրոնի լուսային սարքավորումների օպերատորն է 2016-ից:

Ծովինար Մանուկյանը, 59, հերթապահ է աշխատում թատրոնում 2008-ից:

Գայանե Հարությունյանը, 41, Խամաճիկների պետական թատրոնում աշխատում է որպես հնչյունային սարքավորումների օպերատոր 2002-ից:
Հակոբ Խաչատրյանը թատրոնում աշխատել է 1993-2008թթ.` որպես բարդ մեխանիզմի տիկնիկագործ: Մահացել է 2008-ին:

Նելլի Թադևոսյանը, 77, Խամաճիկների պետական թատրոնի տիկնիկագործներից է արդեն քսաներեք տարի: Հենց նա է կարում ու հագցնում տիկնիկների շորերը:

Յուղիկ Մալխասյանը, 68, երեսուն տարի թատրոնի հավաքարարն է:

Աննա Էլբակյանը, 54, Երևանի Խամաճիկների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նա իր մեծ ու ուրույն ներդրումն ունի թատրոնում 2008-ից:

Սուսաննա Տոնոյանը, 69, տասը տարի թատրոնի տիկնիկների նկարիչն է: Տիկնիկները քանդակվում ու նկարվում են Սուսաննայի ձեռքերում:

Գայանե Սիմոնյանը, 60, շուրջ քսանչորս տարի թատրոնի գլխավոր հաշվապահն է:

Կարապետ Անտոնյանը, 79, շուրջ տասը տարի թատրոնի ավագ՝ վարպետ տիկնիկագործն է: Նրա շնորհիվ են տիկնիկների մարմինները, աչքերն ու ձեռքերը շարժվում:

Սիլվա Սահակյանը, 52, արդեմ քսանհինգ տարի է, ինչ թատրոնում կադրերի գծով տեսուչն է։

Բուչ, Միստր Կեռլ, Փեգի, Սթիվ, Միսս Քուիքլի, Միստր Հեսթինքս և Ռուզվելտ տիկնիկները «Դուք մտնում եք աշխարհ» ներկայացման ժամանակ, 2006:
1987-ին ստեղծված Երևանի խամաճիկների պետական թատրոնում շուրջ երեսուն տարի մարդիկ են աշխատում: Մեր թատրոնը ընտանիք է. մեկս մյուսի հոգսով, իրար կողքի ենք միշտ… մենք լավը կամ վատը չենք, թատրոնն է փոքր: Մի տեղ է, որտեղ մարդիկ իրարից չեն պահանջում այն, ինչ չեն կարող տալ. ուղղակի սիրում են իրար, ժամանակ են անցկացնում իրար հետ…
Երբեմն ներկայացումն այնքան հետաքրքիր է ստեղծվում, որ անկախ նրանից, թե ինչ մասնագետ ես, ուզում ես մնալ, մթնոլորտի մասնակիցը դառնալ:
Հենց այդ մթնոլորտում էլ սկսեցի լուսանկարել Խամաճիկների պետական թատրոնի նվիրյալների` վետերանների դիմանկարները: