Ապրիլի 23-ին Հանրապետության Հրապարակը լեփ լեցուն էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնող մարդկանցով: Հայաստանն իր օրում չէր տեսել այդպիսի ուրախ եւ խենթ տոնախմբություն:
Մինչ այս օրերին տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են խաղաղ անհնազանդության գործողությունները, ՀՀ վարչապետի աթոռը մնում է չզբաղեցրած: Ժողովրդի թեկնածու համարվող Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվեց որպես վարչապետի թեկնածու: Իշխող Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածուին, սակայն կուսակցության դիրքորոշումը միանշանակ չէ:
Ապրիլի 23-ի տոնախմբության թեժ պահին մենք խնդրեցինք աթոռին նստած երիտասարդներին մի քանի բառով ներկայացնել, թե ինչու նրանք մերժեցին նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին: