Արդեն երկար ժամանակ ընդմիջումներով վերադառնում եմ նույն թեմային՝ կանանց նկատմամբ բռնություններին։ Հայաստանում տարիներ շարունակ նույն նյութի վրա աշխատելով` բավական փորձառություն եմ ձեռք բերել: Թեեւ քեզ թվում է, թե դու պատրաստ ես շատ թե քիչ սառնասրտորեն լսել նմանատիպ պատմություններ, բայց այդ պատմություններից ոչ մեկն էլ հնարավոր չէ անարցունք լսել։ Տարիներ առաջ իմ լրագրող ընկերներից մեկը մի խոսակցության մեջ ինձ պատմեց, որ Տաջիկստանում կանայք նաեւ էսէմէսով են բաժանվում։ Ինչպե՞ս թե էսէմէս-ով, տեղիցս վեր թռա ես։ Դրանից հետո տարիներ անցան, բայց իմ մտքից դուրս չէին գալիս այդ կանայք։ Մեր խնդիրները նույնն են։ Այնտեղ էլ, ինչպես Հայաստանում, տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, ամուսնանում ու մնում են Ռուսաստանում, իսկ իրենց կանանցից շատ հաճախ բաժանվում են ուղղակի էսէմէս ուղարկելով, եթե դրանք միայն կրոնական ամուսնություններ են։ Վերջերս, սակայն, օրենքը մերժում է նման բաժանությունները, բայց դրանք, միեւնույն է, գոյություն ունեն։
Բաժանվելուց հետո Շահնոզան իր օժիտը հետ բերեց հայրական տուն։ Տաջիկ ընտանիքներում շատ կարեւոր է աղջիկներին ամուսնանալիս օժիտ տալ։ Հատկապես գյուղերում առանց օժիտի աղջիկները չեն ամուսնանում։
Կոդիրովա Սավրիգյուլի դիմանկարը։ Սավրիգյուլը չորս երեխաների մայր է, բաժանվել է տասնյոթ տարի առաջ։ Խնդիրներ են ծագում, երբ Սավրիգյուլը որոշում է կրծքով չկերակրել երեխային։ Մի անգամ երեխան ուտելիս սկսում է հազալ, ու ամուսինը սկսում է վիճել՝ ասելով, որ նա ուզում էր սպանել երեխային։ Վեճերը չդադարեցին, Սավրիգյուլը ստիպված էր լքել ամուսնուն։ Երեխաներին մի քիչ մեծացնելուց հետո հայրը երեխաներին վերցնում է մոր մոտից։ – Ես նրանց կարոտում եմ ամեն վայրկյան, ամեն րոպե,- ասում է Սավրիգյուլը։ Վերջերս Սավրիգյուլը պատահաբար հանդիպել է որդուն, որը ոտքով հարվածել է մորը։ Սավրիգյուլը բամբակ է հավաքում դաշտերում։ Այժմ նա գյուղից մի տղամարդու երկրորդ կինն է, բայց ապրում է մենակ։
Ամուսնությունից հետո Դոգարզոնովա Սանովբարի մոտ ամեն ինչ լավ էր, քանի դեռ նրա ամուսինը չէր մեկնել Ռուսաստան` արտագնա աշխատանքի։ Մի օր նրան զանգահարեց ամուսինն ու հեռախոսով բաժանվեց նրանից։ Առաջին անհաջող ամուսնությունից հետո նա ամուսնացավ մի տղամարդու հետ, ով նախկինում երկու կին էր ունեցել։ Նրանք ապրեցին միասին մինչեւ Սանովբարի հղիանալը, իսկ ծննդաբերությունից հետո բաժանվեցին։ Սանովբարը մեծացնում է իր որդուն միայնակ։
Կոդիրովա Սավրիգյուլի դիմանկարը։ Սավրիգյուլը չորս երեխաների մայր է, բաժանվել է տասնյոթ տարի առաջ։ Խնդիրներ են ծագում, երբ Սավրիգյուլը որոշում է կրծքով չկերակրել երեխային։ Մի անգամ երեխան ուտելիս սկսում է հազալ, ու ամուսինը սկսում է վիճել՝ ասելով, որ նա ուզում էր սպանել երեխային։ Վեճերը չդադարեցին, Սավրիգյուլը ստիպված էր լքել ամուսնուն։ Երեխաներին մի քիչ մեծացնելուց հետո հայրը երեխաներին վերցնում է մոր մոտից։ – Ես նրանց կարոտում եմ ամեն վայրկյան, ամեն րոպե,- ասում է Սավրիգյուլը։ Վերջերս Սավրիգյուլը պատահաբար հանդիպել է որդուն, որը ոտքով հարվածել է մորը։ Սավրիգյուլը բամբակ է հավաքում դաշտերում։ Այժմ նա գյուղից մի տղամարդու երկրորդ կինն է, բայց ապրում է մենակ։
Թոշմուրոդովա Կիբրիոն 31-ամյա ուզբեկ կին է, մասնագիտությամբ՝ դերձակ, երկու երեխաների մայր։ Կիբրիոն յոթը տարի ամուսնական կյանքից հետո բաժանվում է, քանի որ ամուսինը սկսում է բռնություն գործադրել։ Արդեն ինը տարի է, նա մեծացնում է երեխաներին միայնակ։
Ալիեւա Մուխրուխսոր, 32 տարեկան, լողում է գետում, որը հոսում է տան բակով։ Մուխրուխսորի հարբեցող ամուսինը հաճախ էր վեճեր ու կռիվներ սարքում։ Մի օր, չդիմանալով ճնշումներին` Մուխրուխսորը վերադառնում է հայրական տուն։ Չորս ամիս անց որոշում է վերադառնալ ամուսնու մոտ։ Դրանից հետո, սակայն, խնդիրներ են սկսվում սկեսրոջ հետ, որին դուր չէր եկել հարսի հեռանալը։ Մուխրուխսորը իր աղջկան ունենալու ծննդաբերության ցավերի մեջ անգամ վախեցել է ասի, որ ծննդաբերում է։ – Եթե հանկարծ հասնեի հիվանդանոց, իսկ երեխան չծնվեր շուտ, դա կարող էր կռվի բուն դառնալ։ Երեխան ծնվել է տան բակում։
Քարիմովա Սաիդան իր գյուղում։ Սաիդան ամուսնացել է քսաներկու տարեկանում։ Նա չէր ուզում ամուսնանալ այդ մարդու հետ, բայց նրա փոխարեն արդեն որոշել էին։ Յոթ տարի համատեղ կյանքից հետո ամուսինը մեկնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի։ Մի անգամ հեռախոսով խոսելու ժամանակ նա այլ կնոջ ձայն է լսում, սակայն ամուսինը Ժխտում է այլ կին ունենալու փաստը։ Մի այլ անգամ ամուսինը ասում է, որ ինքը այլ կին ունի, ձայնը, որ լսել էր, իր կնոջ ձայնն է։ Սաիդան վերադառում է հայրական տուն ու այլեւս հետ չի գնում ամուսնու մոտ։
Խոլնազարովա Շահնոզա, 30 տարեկան։ Շահնոզայի ընտանիքում միշտ էլ բռնություն կար։ Վեց ամսեկան հղի էր, երբ հանկարծ սկսեց արյունահոսել։ Միայն նրա մայրն էր հիվանդանոցում նրա կողքին։ Երեխան ողջ էր ծնվել, բայց չապրեց։ Ու քանի որ երեխան ողջ էր, պետք էր նրան անուն տալ, հետո թաղել։ Ամուսնու ընտանիքից ոչ ոք ներկա չեղավ թաղմանը։ Դրանից հետո Շահնոզան աղջիկ ունեցավ։ Ամուսինն ու ընտանիքը պնդում էին, որ երեխան իրենցը չի։ Շահնոզան պատրաստ էր անգամ ԴՆԹ թեստ հանձնել, բայց ամուսնու ընտանիքը դրան էլ չհամաձայնվեց։ Փոխարենը` ամուսինը զանգահարեց նրան ու բաժանվեց հեռախոսազանգով։
Սայրամ Խոլովայի հայրական տունը։ Ամուսնու ընտանիքը պնդում է, որ հղի Սայրամը ինքնասպանություն է գործել՝ հրելով նաեւ իր մեկ ու երեք տարեկան երեխաներին գետը։ Սայրամի ընտանիքում միշտ խնդիրներ կային, սակայն նա գերադասում էր լռել այդ մասին։ Միամյա երեխայի դին չի գտնվել։ Սայրամի հայրը՝ լսելով լուրը, մորթում է մի ոչխար ու գցում գետը՝ հետեւելու, թե ոչխարը ուր է հասնում։ Ոչխարի դին հասել է Ուզբեկստան, սակայն Սայրամի մարմինը գտնվել է ոչ շատ հեռու, ինչը կասկածի տեղիք է տալիս։
Նա միայն ամուսնանալուց հետո իմացավ, որ ամուսինը այլ կին ու երեք երեխաներ ուներ։ Երբ հղի էր, ու արդեն պարզ էր, որ երեխան տղա է, ամուսինը ստիպում էր նրան աբորտ անել, քանի որ ինքը տղաներ ուներ ու աղջիկ էր ուզում։ Չլսելով ամուսնուն՝ նա վերադարձավ հայրական տուն ու հիմա միայնակ մեծացնում է իր երեք տարեկան տղային։ Դրանից հետո նա երբեք չի հանդիպել ամուսնուն։
Նազիրան, 25 տարեկան, ցույց է տալիս բռնության հետքերն իր վզին։ Բաժանվելուց հետո դատարանը Նազիրային մի սենյակ հատկացրեց ամուսնու տնից։ Սենյակը բաժանեցին հողե պատով։ Նազիրան չունի խոհանոց, բաղնիք, զուգարան, միայն չորս պատ, որտեղ էլ տեղավորել է իր օժիտը։ Չհարմարվելով պայմաններին ՝ երեխաների հետ վերադառնում է հայրական տուն, որտեղ բռնության է ենթարկվում զարմիկի կողմից, որը չէր ցանկանում Նազիրայի վերադարձը։ Նազիրան հայտարարություն է տալիս թերթերից մեկում` փորձելով գտնել ամուսնուն, նպաստ ստանալու հույսով։ Ամուսինը մի տարի երեխաներին նպաստ վճարելուց հետո կրկին սկսում է չվճարել։ Նազիրան աշխատում է տարբեր տեղերում, որպեսզի կարողանա ծայրը ծայրին հասցնել։
Բաժանվելուց հետո Շահնոզան իր օժիտը հետ բերեց հայրական տուն։ Տաջիկ ընտանիքներում շատ կարեւոր է աղջիկներին ամուսնանալիս օժիտ տալ։ Հատկապես գյուղերում առանց օժիտի աղջիկները չեն ամուսնանում։
Նազիրան իր տան փոքրիկ բակում։ Նույնիսկ բաժանվելուց հետո Նազիրան վախենում է ամուսնու ընտանիքից։ Նրանք առիթը բաց չեն թողնում` Նազիրայի հետ վեճեր հրահրելու համար։
Բիբիրախիմի ձեռքը. նա իր աղջկա հետ վիճել է գյուղի կանանց հետ, որոնք իրենց վատ բառեր են ասել։ Բիբիրախիմը ամուսնացել է տղամարդու հետ, որը մի տղա ուներ։ Բիբիրախիմն էլ մի աղջիկ ուներ։ Հետո նրանք ամուսնացրել են իրենց երեխաներին։ Ամուսնու մահից հետո փեսան խորթ մորը, կնոջն ու երկու երեխաներին տնից դուրս է հանում։ Դատարանը նրանց մի փոքրիկ սենյակ է տալիս, որտեղ ապրելու պայմաններ չկան, միայն տանիք գլխավերեւում։ Ահիդդինն ու մայրը դպրոցն են մաքրում, դա նրանց միակ եկամուտն է։ Ահիդդինի բաժանվելուց հետո գյուղի կանայք սկսել են նրանց վատաբանել։
Ամուսնու հետ ապրել է մոտ քսան տարի։ Հարբեցող ամուսինը միշտ ծեծում էր նրան, սակայն նա հանդուրժում էր։ – Եթե հարցնեք հարեւաններիս, նրանք կասեն, որ ես հերոս եմ, որ դիմացել եմ։ Ամուսինը նրա քեռու որդին է։ Նա երեք երեխաների մայր է։ Ավագ դուստրը տասնութ տարեկան է։ Աղջկան հանել են դպրոցից չորրորդ դասարանից։ Ավելի հեշտ է առանց կրթության աղջկան ամուսնացնելը, քան կրթվածին՝ ասում է մայրը։ – Ինը տղա եկել են նրան ուզելու, բայց մենք դեռ օժիտի գումար չունենք, որ ամուսնացնենք:
Թոշմուրոդովա Կիբրիոն 31-ամյա ուզբեկ կին է, մասնագիտությամբ՝ դերձակ, երկու երեխաների մայր։ Կիբրիոն յոթը տարի ամուսնական կյանքից հետո բաժանվում է, քանի որ ամուսինը սկսում է բռնություն գործադրել։ Արդեն ինը տարի է, նա մեծացնում է երեխաներին միայնակ։
Ուրազովա Ջամիլայի հարսանիքի օրը որոշված էր, հարսանեկան հագուստը կարված, օժիտը՝ պատրաստ։ Բայց ամեն ինչ փոխվեց ամուսնությունից մի քանի օր առաջ։ Քանի որ միջընտանեկան ամուսնությունները տարածված են Տաջիկստանում, պետությունը պարտադրում է զույգին անալիզներ հանձնել ամուսնությունից առաջ։ Պարզվեց, որ Ջամիլան առողջական խնդիրներ ուներ` իր դաշտանային ցիկլի հետ կապված, սակայն բժիշկները պնդել էին, որ այն կկարգավորվի։ Բժշկական հետազոտություն անցնելուց հետո որոշակի խնդիրներ հայտնաբերվեցին, ու փեսացուն հրաժարվեց ամուսնանալ նրա հետ։ Ըստ ավանդույթի` ընտանիքը պետք է հետ վերադարձներ փեսացուի տրամադրած գումարը, սակայն նրանք այն ծախսել էին օժիտի ու հագուստի վրա։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ջամիլայի քույրը կամուսնանա` քրոջ փոխարեն։ Հարսանիքը տեղի ունեցավ, քույրը կրեց Ջամիլայի հագուստները, միայն մի քանի զգեստ մնացին Ջամիլային` որպես հուշ։ Դրանցից մեկը դիմանկարում նրա հագին է։ Ջամիլան ցավ է զգում՝ այս պատմության մասին խոսելիս, բայց նաեւ երջանիկ է քրոջ համար։
Նազիրա Բարոտովոյի, 25 տարեկան, սենյակի դուռը։ Սենյակը ամուսնու տնից բաժանված է ժամանակավոր պատով։ Բաժանվելուց հետո դատարանի որոշմամբ ամուսնու տան մի սենյակը հատկացվել է Նազիրային ու երկու երեխաներին։ Սենյակը չունի խոհանոց, բաղնիք, զուգարան։ Չհարմարվելով պայմաններին ՝ երեխաների հետ վերադառնում է հայրական տուն, որտեղ բռնության է ենթարկվում զարմիկի կողմից, որը չէր ցանկանում Նազիրայի վերադարձը։ Նազիրան հայտարարություն է տալիս թերթերից մեկում` փորձելով գտնել ամուսնուն, նպաստ ստանալու հույսով։ Ամուսինը մի տարի երեխաներին նպաստ վճարելուց հետո կրկին սկսում է չվճարել։ Նազիրան աշխատում է տարբեր տեղերում, որպեսզի կարողանա ծայրը ծայրին հասցնել։
Մոտ մի ամիս անցկացրի Տաջիկստանում։ Երկիրը գիտեի դեռ մանկությունից, գիտեի մարդկանց, այնպես որ ես ինձ այնտեղ զգում էի, ինչպես ձուկը ջրում։ Բայց կանանց պատմությունները ինձ հեշտորեն չտրվեցին։ Չէի էլ սպասում, որ հալած յուղի պես գնալու ու սկսելու եմ նկարել։ Եթե պատահաբար չհանդիպեի ծանոթ մի աղջկա, երեւի կծիկը չէր էլ բացվի։ Սա Տաջիկստանում արված իմ պատումներից առաջինն է, որ ներկայացնում եմ ձեզ, մյուսները՝ հաջորդիվ։ Կանանց իրավունքները Տաջիկստանում ամենեւին պաշտպանված չեն։ Տղամարդկանց թույլատրված է ունենալ մի քանի կին, հեշտորեն բաժանվել, պատասխանատվություն չկրել կանանց ու երեխաների համար։ Կանանցից մեկին գտանք թերթում տրված հայտարարության հիման վրա։ Ամուսինը մեկնել էր արտագնա աշխատանքի՝ թողնելով կնոջն ու երկու երեխաներին։ Կինը փորձել էր գտնել ամուսնուն, բայց ապարդյուն։ Հետագայում հայտարարությունն օգնել էր գտնել ամուսնուն, ու նրան պարտադրվել էր երեխաների համար նպաստ վճարել։ Մի տարի վճարելուց հետո դադարել էր օգնել ընտանիքին։ Բաժանված կանանց համար ամուսնու տնից մի սենյակ է հատկացվում` բնականաբար առանց խոհանոցի ու լոգարանի: Կանայք շատ դժվար կյանքով են ապրում, շատերը չեն դիմանում ծանրությանը ու դիմում են ինքնասպանության՝ իրենց հետ սպանելով նաեւ իրենց երեխաներին։ Անդիմանալի ծանր է լսել հասակակից կանանց պատմությունները, չգիտեմ, արդյոք սիրտ կունենա՞մ լսել դստերս տարիքի աղջիկների պատմությունները, թե՞ մոլորակում մի բան կփոխվի մինչ այդ, ու կանայք կսկսեն ապրել արժանապատիվ կյանքով։