Նազիկ Արմենակյան, Փիրուզա Խալափյան
– Հայը պետք է միասնական լինի, միշտ հաղթի, ուր էլ լինի, չմոռանա որ հայ է… կամ էլ հայը ոչինչ էլ պետք չի՞…
Այս և այլ հարցերի շուրջ են մտորում Վրաստանաբնակ հայ երիտասարդները «Հայը պետք է» կարճամետրաժ վավերագրական ֆիլմում:
Մեր հերոսները տարբեր են, ապրում են տարբեր միջավայրերում, նրանց միավորում է ինքնությունը` հայ լինելը:
«Ինտերյերային հարցազրույցի» ֆորմատով այս ֆիլմում ջավախքցի և բաթումցի հայ երիտասարդները, ովքեր նոր են ավարտել ավագ դպրոցը, պատմում են իրենց ապագայի հեռանկարների ու հնարավորությունների մասին, մտորում հայկական ինքնության ու դրա պահպանման շուրջ:
Նախագիծը իրականացվել է Մուլտիմեդիայի կրթական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ: