2018 թվականի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը «Մերժիր Սերժին» երիտասարդական շարժման աջակցությամբ սկսեց «Իմ քայլը» շարժումը Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիից՝ իր համախոհների ու հետևորդների հետ։


Նիկոլ Փաշինյանը Երևան է հասել ապրիլի երեքին՝ խորհրդարանում այն քվեարկությունից երեք օր առաջ, որի արդյունքում վարչապետ պետք է դառնար Սերժ Սարգսյանը և որը նրանք մտադիր էին չեղարկել։ Սարգսյանը ցանկանում էր շարունակել կառավարել՝ նախագահությունից տեղափոխվելով վարչապետի աթոռ։


Ապրիլի 22-ին ոստիկանությունը ձերբակալեց Նիկոլ Փաշինյանին, և դրանից հետո Հայաստանի մայրաքաղաքում մեծ թափ առան ավելի խոշոր հանրահավաքները, քաղաքացիական անհնազանդության ինքնաբուխ գործողությունները, ավելացան ձերբակալությունները, անդադար ազդանշանները և բողոքի ցույցերը։  

 

Մայիսի մեկին Հայաստանի Ազգային ժողովում անցկացվեց արտահերթ նստաշրջան, որով պետք է ընտրվեր վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքից, որը համարվում է «ժողովրդի թեկնածու»։ Իշխող Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովում ինը ժամ տևած արտահերթ նստաշրջանի արդյունքում  միաձայն դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Փաշինյանի օգտին տրվեց 45 ձայն, իսկ դեմ՝ 56 ձայն։ Այնուհետև մայիսի ութին կայացած արտահերթ նստաշրջանից հետո խորհրդարանը 59 կողմ և 42 դեմ ձայներով քվեարկեց Փաշինյանին օգտին՝ ընտրելով նրան ՀՀ վարչապետ։  

Լուսանկարիչներ՝ Նազիկ Արմենակյան, Փիրուզա Խալափյան, Անահիտ Հայրապետյան, Վաղինակ Ղազարյան, Նելլի Շիշմանյան

Մոնտաժ՝ Սոնա Սիմոնյան