Սա մի բան է, որն աշխարհի մարդկանց մեծ մասը շատ լավ գիտի. պատերազմը պատմության միայն մի կեսն է: Սա մի բան է, ինչ հայերը գիտեն շատ վաղուց։

«Հետպատերազմյան ճշմարտություններ» նախագիծը բացահայտում է 2020 թվականին Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի տարածքային երկարամյա պահանջների շուրջ բռնկված վերջին լայնածավալ պատերազմի հետևանքները, որոնք այսօր էլ ալեկոծում են երկիրը: Ներկայացված վեց լուսանկարիչների աշխատանքներում դեռևս տեսանելի է պատերազմի և կորուստների դրոշմը:

Պատերազմը պատմության մի կեսն է միայն:
Դուք տեսնում եք դա այս լուսանկարներում: Ահա, տեղահանված ընտանիքը փորձում է վերագտնել սովորական կյանքի և անվտանգության զգացողությունը: Նոր բնագծում հայտնված գյուղացին մաքառում է՝ պահպանելու այն կենսակերպը, որն իրեն է փոխանցվել սերնդեսերունդ: Ահա, զինվորը փորձում է մոռանալ: Ամենուր պատերազմի հիշողությունն է և հակամարտության արձագանքը: Կարոտ, կորուստ, սեր, կյանք:

Այս նախագծում տեսնում եք նաև «բազմաձայն» լուսանկարներ, որոնք «խոսում» են հետպատերազմյան ճշմարտությունների մասին: Լուսանկարները հիշողության բեկորներից, ապագայի պատառիկներից, երկրի գաղտնիքներից կոտրտված պատկերներ են հյուսում:

«Հետպատերազմյան ճշմարտությունները» վեց լուսանկարիչների համատեղ ջանքերի և նվիրված աշխատանքի արտահայտումն է: Նրանցից յուրաքանչյուրը կրել է սեփական ցավը՝ մոռացության չմատնվող պատումները սահմանելիս, պատումներ, որոնք օգնելու են առաջ գնալ:

Նրանք գիտակցում են, որ հետևանքը հաջորդ գլուխն է. հետևանքն, ըստ էության, ապագայի նախաբանն է։

Սրանք պատումներ են, որոնք պետք է շարունակել գրել, որպեսզի հնարավոր լինի տեսնել, որովհետև պատերազմը պատմության միայն մի կեսն է:


Սառա Թերի
«Հետպատերազմյան ճշմարտություններ» նախագծի լուսանկարների խմբագիր
«The Aftermath» նախագծի հիմնադիր տնօրեն

Հայերեն տեքստերի խմբագիր` Անուշ Քոչարյան
Թարգմանությունը` Արﬕնե Բաչաչյանի
Նախագծի վեբ ձևավորումը` Կարինե Ղադյանի

«Հետպատերազմյան ճշմարտություններ» ծրագիրն իրականացվում է 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հետազոտությունում արտահայտված տեսակետները կարող են չհամընկել Շվեդիայի կառավարության և ԵՀՀ-ի տեսակետների հետ։

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։