Ինչ որ լուսանկարվել է, լուսանկարվել է մինչև… այն ժամանակը, երբ դեռ հավատում էինք հաղթանակին: Ում հանդիպել եմ այս ճանապարհին, լի էր հավատքով առ հաղթանակ: Եվ Կոռնիձորում, և Ստեփանակերտում թիկունքի աշխատանքը եռում էր: Մարդիկ` գյուղացիները, բժիշկները, հացթուխները, զինվորները, բոլորը լուռ իրենց գործն էին անում: Չնայած հոգնածությանը, լարվածությանն ու անորոշությանը, ոչ ոք չէր տրտնջում: Կարծես ամբողջ կյանքը դա էին արել ու դրանով ապրել:
Ես մտածում էի նորից, երրորդ անգամ վերադառնալ Արցախ՝ պատերազմական օրերին սկսած պատումը շարունակելու: Իրավիճակը փոխվեց:
Կոռնիձոր գյուղի առօրյան շարունակվում էր:
Սյունիքի հյուսիսարևելյան դիրքերում զինվորը հանգստանում է:
Ճաշ և փամփուշտներ: Դիրքերի առօրյան:
Կոռնիձորցի կամավորականներ դիրքերում:
Հրամանատարի մեքենան դիրքերում:
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու մուտքի մոտ:
Վիրավոր Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշիում և զինվորը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում:
Վիրավոր զինվորները Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում: Զինվորների վնասվածքների մեծ մասը բեկորային է:
Ստեփանակերտի հյուրանոցներից մեկի նկուղում ապաստանած արցախցիները: Այստեղ է տեղափոխվել Սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը, որը վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից: