Գարեգին Ալեքսանյան
Երկու ամիս առաջ՝ հուլիսի 9-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով պաշտոնավարում էր 2011 թվականից, հրաժարականի դիմում ներկայացրեց: Երևանն ընկղմվեց ավագանու արտահերթ ընտրությունների սպասման մեջ:
Մայրաքաղաքի ղեկավար կազմը որոշվելու է սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում: Ըստ էության, Հայաստանում ապրիլ-մայիսին պայթած հեղափոխությունից հետո այս ընտրությունը նոր իշխանությունների գլխավոր փորձություններից մեկն է:
Ավագանու ընտրություններին մասնակցում են մեծ թվով քաղաքական ուժեր՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Համեմատության համար` անցած տարվա մայիսին կայացած քաղաքագլխի ընտրությունների ժամանակ ընդամենը երեք կուսակցություն էր հայտ ներկայացրել, ընդ որում՝ այդ ընտրություններին հաղթած ուժը՝ ՀՀԿ-ն, այս տարի նույնիսկ չի էլ մասնակցում պայքարին:

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության գրասենյակ: Կուսակցության ավագանու ընտրական ցանկի երկրորդ համարը՝ Հրաչյա Սարգսյանը, ով նախըտրական շրջանում մամուլի պատասխանատուն է, և քաղաքապետի թեկնածու` «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը:

«Ռեֆորմիստներ» կուսակցության գրասենյակ: Ձախից՝ Գայանե Ղուլյանը զբաղվում է փաստաբանական հարցերով: Աջից՝ Լիլիթ Հովակիմյանը, նախընտրական շրջանում համակարգում է հեռուստատեսությունների և ռադիոյի հետ աշխատանքը: Ավագանու անդամ է, կուսակցության ընտրական ցուցակում 4-րդ համարն է և առաջին կինը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջին տարածք: Շուշանիկ Փանյանը կուսակցության մամուլի խոսնակն է, պատասխանում է նամակներին և կազմում մամուլի հաղորդագրություններն ուղարկելու գրաֆիկը:

Գևորգ Լալայանը «Ժառանգություն» կուսակցության տեքստերի խմբագիրն է: Նրա աշխատասենյակը կուսակցության գրասենյակի երրորդ հարկում է գտնվում՝ հանգիստ և տրամադրող միջավայրում:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք աշխատանքային գրասենյակն է: Անդրիաս Ղուկասյանը քաղաքական գործիչ է, դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի ամուսինն է:

«Իմ քայլը» դաշինքի` Կենտրոն համայնքի ընտրական շտաբ: Լիլիթ Կիրակոսյանը ուշ երեկոյան աշխատում է շտաբում միայնակ: Հիմնականում համակարգման աշխատանք է կատարում ու թեև ավագանու թեկնածու է, դեռևս չի հաջողել մասնակցել որևէ նախընտրական քարոզարշավի:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության գլխավոր գրասենյակում: Արթուր Գասպարյանը նախընտրական շրջանում համակարգում է ամեն ինչ: Երբ չի հասցնում լվացվել, ձեռքերը մաքրում է սպիրտով:

«Լույս» դաշինքի գլխավոր գրասենյակում` երեկոյան ներթիմային հավաքից հետո:

Հ.Յ.Դ. գերագույն մարմնի շենքում: Արազ Գայմագամյանն է, ով նախընտրական փուլում մամուլի հարցով պատասխանատուն է:

«Երևանցիներ» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբն է: Նարինե Գալստյանը զբաղվում է կազմակերպչական և համակարգման հարցերով:

«Օրինաց երկիր» կուսակցության Շենգավիթի գրասենյակներից մեկը: Լուսինե Հակոբյանը անհատ ձեռներեց է, դերձակ: 2002-ից ՕԵԿ անդամ է: Կատովսկու փողոցի իր բնակարանն այս շրջանում ծառայում է որպես նախընտրական շտաբ: Լուսինե Հակոբյանը այս շտաբում հիմնականում զբաղվում է մտահոգ քաղաքացիների ընդունելությամբ: Նախընտրական շտաբի քարտուղար Մերի Հովհաննիսյանը, ՕԵԿ հավատարիմ կուսակցական Մանյա տատիկը և նախընտրական շտաբի ղեկավար Լուսինե Հակոբյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Կենտրոն համայնքում գտնվող նախընտրական շտաբը: Լուսանկարում Արևիկ Նավոյանն է, զբաղվում է կազմակերպչական հարցերով, մշտապես կապ է պաշտպանում ԲՀԿ-ի մյուս տարածքային գրասենյակների հետ:
Այդուհանդերձ սխալ կլինի ասել, թե մայրաքաղաքում տիրում է քաղաքական զիլ պայքարի մթնոլորտ: Ժամանակները փոխվել են, և նախընտրական պայքարը փողոցների հորիզոնական տարածությունից սահուն կերպով սողոսկել է ֆեյսբուքյան «պատերի» ուղղահայաց հորձանուտ:
Այս կոնտեքստում առավել քան հետաքրքիր է, թե մրցող ուժերն ինչպես են կազմակերպում իրենց ներքին՝ գրասենյակային աշխատանքը: Յուրաքանչյուր (ընտր)արշավ ունի տեսանելի (հանրային) և ոչ տեսանելի գործող դերակատարներ՝ մարդիկ, ովքեր աշխատում են թիկունքում՝ շտաբում: Գտնվելով «ստվերում»՝ նրանք կարևոր գործ են անում. համակարգում են մնացածի աշխատանքը, տեքստեր են խմբագրում, լուսանկարներ են մշակում, վիրտուալ տիրույթում հակաքարոզչություն և խախտումներ են բացահայտում… նրանց գործառույթները իսկապես շատ տարբեր են: Սովորաբար այս մարդկանց մասին քիչ բան է հայտնի, թեև հենց նրանց աշխատանքն է երբեմն լուրջ հակակշիռ ստեղծում:
Հենց այս մարդիկ են ֆոտոպատմության հերոսները, ովքեր ընտրարշավի մեկնարկից սկսած (սեպտեմբերի 10)` օրեկան 12-18 ժամ անցկացնում են նախընտրական շտաբներում: