«Շուշին ընկավ»․ հայի համար անպատկերացնելի ու անհավատալի արտահայտություն․․․ Վահագնը եւ իր ընտանիքը եւս չէին հավատում, որ նման բան տեղի կունենա․ կարծում էին՝ այս պատերազմը նախորդի նման չորս օրից ավելի չի տեւի․․․ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց, որ Շուշի քաղաքն այլեւս մեր վերահսկողության տակ չէ։ Պատերազմն ավարտվեց․․․
Վահագն Եսայանի՝ 6 հոգուց բաղկացած ընտանիքը շուրջ 2 տարի է՝ բնակվում է Գյումրիում: Բնակարանները հերթով փոխվում են՝ մեկ վարձի թանկացման, մեկ վաճառքի, մեկ այլ պատճառով․․․ Փորձում են հարմարվել նոր քաղաքին, փոփոխվող բնակարաններին, կեցության ձեւին, 6 ափսեների անկանոնությանն ու տարբերությանը, ժամանակավոր աշխատանքին ու հոգսերին։ Բարդ է, որովհետեւ միջավայրն ու առօրյան, որին սովոր էին, այլեւս չկա։

«Դժվարություններ շատ ունենք հիմա․ փորձում ենք հաղթահարել․․․ Բայց անորոշությունը հաղթահարելը հեշտ չէ։ Հուսով ենք՝ Աստծո նախախնամությամբ ամեն ինչ կկարգավորվի»․ ձեռագիր նամակում գրում է Վահագնը։
- Գյումրիում ապրելու ընթացքում Վահագնը վարսահարդարում սովորեց: Այսուհետ նա է կտրում երեխաների մազերը:
- Ընտանիքի կրտսերի՝ Հայկի դիմանկարը:
- Թղթե ապլիկացիաներ ստանալը ավագ երեխաների՝ Մարիամի և Նվերի, հոբբիներից է:
- Վահագնի կնոջ, երեք երեխաների մայր՝ Լուսինեի դիմանկարը: Նա Գյումրու՝ իրենց տան մոտակա գեղեցկության սրահում վարսավիր է աշխատում:
- Վահագնի մայրը: Նա ևս Գյումրիում է ապրում ամուսնու և մյուս որդու հետ:
- Վահագնը կրտսեր երեխային՝ Հայկին, մանկապարտեզ է տանում:
- Լուսինեի մոր` Լիրայի դիմանկարը: Նա ապրում է դստեր ընտանիքի հետ:
- Հայկին շատ էր հետաքրքրում խցիկը․ անընդհատ ցանկանում էր տեսնել՝ ինչ է, և փորձում էր նկարել:
- Սովորական ընտանեկան հավաք օրվա ավարտին:
- Միջնեկ երեխայի՝ Նվերի դիմանկարը:
- Ավագ երեխայի՝ Մարիամի դիմանկարը:
- Ընտանիքի հոր՝ Վահագնի դիմանկարը:
Տիկին Լիրան ընտանիքի ավագն է՝ Լուսինեի մայրը, որ ողջ կյանք պատերազմից պատերազմ անցնելու ընթացքում Շուշին լքելու միտք երբեւէ չի ունեցել․ «Առաջին պատերազմի ժամանակ եղբայրներս գնացին․ փոքրը կորցրեց ձեռքը, քրոջս տղան զոհվեց․․․ Բայց հաղթանակը մխիթարություն էր, որոշ չափով սփոփում էր վերքերը։ Ապրիլյանի ժամանակ Շուշիից դուրս չեկանք․ աղոթում էինք՝ շուտ վերջանա։ 44-օրյա պատերազմն ամենասարսափելին էր․․․ Չկարողացանք փրկել մեր հայրենիքը»։

Վահագնը և որդին՝ Նվերը, պարզապես զվարճանում են: Նվերը փորձում է ակրոբատիկ շարժումներ անել:
Ընտանիքի երեխաներն ամենից շուտ են հարմարվել նոր քաղաքին․ դպրոցահասակները՝ Մարիամն ու Նվերը, ընկերներ են ձեռք բերել, Գյումրին սիրել են, նոր ուսուցիչներին էլ․․․ Ընտանիքի կրտսերը՝ չորսամյա Հայկը, հատուկ խնամքի կարիք ունի․ պատերազմից առաջ խոսել դեռ չէր կարողանում, պատերազմից հետո՝ սթրեսն ավելացավ։
Արցախ վերադառնալու հարցին պատասխան չունեն․ Տիկին Լիրան եւս լռում է․․․ Շուշիի՝ իրենց փոքր բնակարանում միշտ են երազել մեծ, լուսավոր տուն կառուցելու մասին։ Երազանքը նույնն է մնացել, բայց նյութական դարձնելը՝ ավելի բարդ, քիչ հավատալի։ Հայաստանից գնալու տեղ չունեն․ պիտի այստեղ փորձեն հաղթահարել անորոշությունն ու նոր միջավայրի տարբերությունները։ Եթե մի օր մեծ, լուսավոր տուն կառուցելու միտքը հնարավոր դառնա, վայրը հստակ է՝ Շուշին․․․