«Երբ սեպտեմբերի 13-ին Գորիսից ոչ հեռու սկսվեց հարձակումը, որոշեցի մասնակցել «ՈՄԱ»-ի տասնօրյա դասնթացներին, որի ընթացքում ֆիզիկական, բժշկական և տակտիկական պատրաստվածության շատ խորը և կարևոր գիտելիքներ ձեռք բերեցի։
Մի բան շատ պարզ է. այն հայը՝ տղամարդ, թե կին, որն ուզում է ապրել թշնամի պետություններով շրջապատված Հայաստանում, պետք է, պարտավոր է նման գիտելիքներ ունենա։
Դասերն ինձ օգնեցին բացահայտել ֆիզիկական և հոգեկան դժվարություններս, հաղթահարել վախերս։
«ՈՄԱ»-ում ձեռք բերեցի հիմնարար մարտավարական գիտելիքներ իսկ Ազատազենում՝ գործնական կրակային պատրաստվածություն։ Երբևէ չէի ցանկանա, որ կիրառել այդ գիտելիքները, բայց դրանց շնորհիվ ինձ ավելի վստահ եմ զգում։ Պատերազմը տղամարդու գործ է, բայց համարում եմ, որ կինն էլ պետք է կրակել սովորի։
Գիտելիքներս ներկա պահին չեմ կիրառում, կիրառելու տարբերակն արդեն զինվորական դառնալն է, որն ինձ համար չէ»:

«Եթե պատերազմ լինի, ես չեմ փախչի ու չեմ սպասի, որ թշնաﬕն գա ինձ սպանի։ Զենքը ձեռքիս ընտանիքիս հետ կլինեմ, որովհետև իմ տունը՝ Գորիսը, շատ մոտ է հայ-ադրբեջանական սահմանին»: Սոնա Դավթյան, 22
«ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի խոսքերով՝ «ՈՄԱ»-ի շարքերում տղամարդկանցից բացի կանայք ﬕշտ էլ եղել են: Բայց 2020 թվականից սկսած՝ կանանց թիվն էականորեն սկսել է ավելանալ:
Սեպտեմբերյան դեպքերից հետո 270 հոգանոց խմբում 150-ը տարբեր տարիքի կանայք են:
«Ազատազենի» համահիﬓադիր և խորհրդի անդամ Սպարտակ Կյուրեղյանի խոսքերով՝ «Ազատազենի» նպատակը զենքի մասնագիտացված օգտագործման մշակույթի զարգացուﬓ է: «Ազատազեն» այցելողների հոսքն էականորեն աճել է սեպտեմբերի 13-ի դեպքերից հետո: Երեսուն և ավելի տոկոսը կանայք են կազմում: Անզեն աչքով անգամ կարելի է նկատել, որ մարդկանց ﬔծ հոսքը վկայում է նրանց գիտակցության բարձրացման, ցանկացած զարգացումների պատրաստ լինելու մասին:
Կրակային դասերից առաջ, նախ ֆիզիկական պատրաստությունն է շատ կարևոր, հետո մարտավարական վարժանքները, որտեղ մասնակիցները ծանոթանում են զենքի կառուցվածքին և զենքի հետ անվտանգ վարվելու կանոններին:
Կրակային դասերից առաջ, նախ ֆիզիկական պատրաստությունն է շատ կարևոր, հետո մարտավարական վարժանքները, որտեղ մասնակիցները ծանոթանում են զենքի կառուցվածքին և զենքի հետ անվտանգ վարվելու կանոններին:
«Ես Վանաձորից եմ։ Սեպտեմբերյան երկօրյա պատերազմը շատ մոտ էր։ Հասկացա, որ պետք է պատրաստ լինել այլ շատ մոտ պատերազﬕ, որը կարող է լինել կամ չլինել։ Մասնակցեցի «ՈՄԱ»-ի տասնօրյա դասընթացին: Բայց ﬔր ջոկին քիչ էր տասը օրը, և ﬔնք շարունակեցինք ﬔր մարզուﬓերը «Ազատազենում», որտեղ կրակային դասեր էինք անցնում հենց մարտական զենքերով։ Բացի լավ կրակել սովորելուց, սովորեցի կրակային ձայներին։
Հիմա մասնակցում եմ «ՈՄԱ»-ի եռամսյա դասնթացին»։
Հիմա մասնակցում եմ «ՈՄԱ»-ի եռամսյա դասնթացին»։
«Ինձ համար քիչ էր տասը օրը, և ընկերներիս հետ որոշեցինք մարզումները շարունակել «Ազատազենում»։ Կրակային պատրաստության դասընթացների շնորհիվ, «Ազատազենը» լրացրեց ՈՄԱ-ին։ Երկուսն էլ համահունչ են և կարևոր։ Կարծես՝ հոր ու մոր ֆունկցիաներ են կատարում՝ կրթում, մեծացնում, դաստիարակում։
Նման մարզուﬓերը ոչ ﬕայն պետք են կանանց ու աղջիկներին, այլ ուղղակի անհրաժեշտ են»։
Նման մարզուﬓերը ոչ ﬕայն պետք են կանանց ու աղջիկներին, այլ ուղղակի անհրաժեշտ են»։