«Պատկեր» լուսանկարչական դպրոց

«Պատկեր» լուսանկարչական դպրոց

Եռամսյա դասընթացի հայտ

4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը «Պատկեր» դպրոցի ուսումնական ծրագրի համատեքստում մշակել է եռամսյա դասընթաց լուսանկարիչների համար, ովքեր ցանկանում են հմտանալ ֆոտոլրագրության և վավերագրական լուսանկարչության մեջ։

Եռամսյակում ուսանողները ձեռք կբերեն տեխնիկական հիմնարար գիտելիքներ, կծանոթանան լուսանկարչության պատմությանը, պատկեր կառուցելու տեսողական լեզվին, լուսանկարչական ուղղություններին և էթիկային:
Դասընթացի ընթացքում ուսանողները նաև կծանոթանան լուսանկարչական պատում ստեղծելու հիմնական փուլերին, որոնք ներառում են թեմայի ընտրություն, հետազոտություն, տեքստի հետ աշխատանք, նկարահանում, խմբագրում, լուսանկարների ընտրություն։ Դասընթացի ավարտին յուրաքանչյուր ուսանող կպատրաստի ֆոտո պատում՝ որպես վկայություն իր ձեռքբեումների։

Տեսական դասերին զուգահեռ՝ ուսանողներին կտրվեն գործնական առաջադրանքներ։ Առաջադրանքների կատարումն ու քննարկումը տեսական և գործնական դասերի անբաժան և կարևոր մաս են կազմելու։

Դպրոցի հիմնական ծրագիրը վարելու են 4Պլյուսի լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանը և Փիրուզա Խալափյանը։ Ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ լուսանկարիչների և այլ մասնագետների հետ։

Դասընթացի տևողությունը երեք ամիս է, ուսուցումը՝ վճարովի։ Տեսական դասերը կանցկացվեն շաբաթական 2 անգամ՝ 3 ժամ տևողությամբ՝ կազմավորված խմբի մասնակիցների համար նախընտրելի ժամանակահատվածում։
Դասընթացի անցկացման վայրը՝ 4Պլյուսի գրասենյակ (հասցե՝ ք․ Երևան, Կորյուն 8, բն․ 8)։

Հարցերի դեպքում, կարող եք զանգահարել (+374) 33 068 886 հեռախոսահամարին կամ գրել sonagevorgyan@4plus.org-ին։

Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 2:

Եռամսյա դասընթացի դիմում