
Սաթենիկը իր սենյակում:
8:12 Սաթենիկը վերցրեց հեռախոսը, նստեց անկողնում ու դատարկեց ջրի բաժակը, կերավ կլոր կտրատված գազարի շերտերը ու խմեց սառած սուրճը: Հագավ արդուկից դեռ տաք կապույտ զգեստը` մամայի մատնահետքերը վրան: Խառնեց ականջօղերով լեցուն գզրոցը, հանեց կապույտ քարով ականջօղերը: Կանչեց վերելակը ու դուրս եկավ բարձրահարկ շենքից: 2 փուլով հանդիպման մասնակցեց մարզային հետազոտական խմբերի հետ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում: 1 զանգով պարզեց իր այցի ժամը 110 մանկապարտեզ: Ավագանուն հատկացված ծառայողական մեքենայի վարորդը 3 փորձով գտավ մանկապարտեզի տեղը: Տնօրենի հետ 10-15 կետով պարզաբանեց մանկապարտեզի կազմակերպչական հարցերը, գունավոր շնիկներով նոթատետրում 5 նշում արեց: Հետո ահազանգ առ ահազանք՝ էլի 1 դպրոց ու 1 պոլիկլինիկա: 1-2-ը ճաշի ընդմիջում, 2 փորձով չպարպված ափսե ու 1 բաժակ սուրճ: 2-ին ավագանու նիստ՝ 63 անդամով, 45 կողմ, 6 դեմ ու 5 ձեռնպահով հաստատված օրինագիծ: Նիստի ավարտին 3 անհատական զրույց միջանցքներում, հետո տպված նախագծերի 2 կապոց հատիկ-հատիկ դասավորեց 312 սենյակում: Հսկիչ կետում հանեց անցագիրը, պտտվեց արգելափակոցը դեպի քույրիկի տուն, 3 զարմուհուց 2-ը՝ զույգեր, գրկեց ու պաչեց, 1 հեքիաթ կարդաց 3-ի համար: Արտ Բրիջ սրճարանում հանդիպեց ու Արմինեից 3 արծաթյա ականջօղ գնեց, 2-ը՝ իրեն, 1-ը՝ քույրիկին: 10:15 տան ճանապարհին էր: Խոհանոցում հոգնած ընթրեց։ Համակարգչի էկրանին 1 ֆայլ բացեց, տեքստի վրայով 2 անգամ անցավ ու 5 հատված կարմիրով նշեց:
Արդեն 6 ամիս ու 2 օր այսպես. Սաթենիկ Մկրտչյանը Երևանի ավագանու անդամ է:

Մանկապարտեզի խոհանոցում:

Մանկապարտեզի խմբում:

Քաղաքապետարանի հսկիչ կետի մոտ:

Ավագանու նիստի ժամանակ:

Հանդիպում Հնագիտության ու ազգագրության ինստիտուտում:

Վաղ առավոտյան, տաքսու մեջ:

Սաթենիկի դիմանկարը:

Սաթենիկի մայրիկի ձեռքերը նրա զգեստը արդուկելու պահին:

Սաթենիկը զարմուհու հետ: