Խորհրդային տարիներին վարորդ լինելը ﬕ օր աﬔն ինչ ունենալու հստակ ուղի էր: Այսօր վարորդ են աշխատում այն մարդիկ, որոնք տարիներով այլ գործ չեն գտել` ֆիզիկական աշխատանք չեն կարող անել, 45 տարեկանից ﬔծ են կամ չունեն մասնագիտական կրթություն:
55 տարեկան Սարգիս Ղազարյանը Երևան-Գեղարդ ﬕջմարզային երթուղին սպասարկողն է ու նաև երթուղու ﬔքենաներից ﬔկի` «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վարորդը: Նա նշում է որ հասարակական տրանսպորտի ոլորտում աﬔնաﬔծ բեռը վարորդի վրա է, ու, ﬕաժամանակ, նա աﬔնաանպաշտպանն է: «Բոլոր մարﬕնները փաստաթղթերով իրենց ապահովագրում են, իսկ վարորդին ﬕայն պարտականություններ են ﬓում. նա պիտի անվտանգ իրականացնի ուղևորափոխադրումը, օրվա ընթացքում ֆինանսական խնդիրները լուծի` լիցքավորման գումար, օրական պլան, որ պիտի տա գծատիրոջը»:
Վարորդները հաճախ անսարք կամ հին ﬔքենաներով են փոխադրուﬓեր իրականացնում, քանի որ, ինչպես Ղազարյանն է ասում, մարզային ու ﬕջմարզային փոխադրողներին երաշխիքներ չեն տալիս, որ նա ներդրում անի, իր փոխադրուﬓերը բարելավի՝ շուկայում ավելի մրցունակ կդառնա:
«Ես, որպես փոխադրող, այսօր չգիտեմ՝ նոր ﬔքենա գնեմ, թե` ոչ։ Ոչ ոք անգամ 5 տարվա երաշխիք չի տալիս։ Հիմա մրցույթներ չեն լինում, ասում են՝ յոլա տարեք, ﬔնք էլ ﬔր ﬔքենաները վարում ենք՝ ﬕնչև վերջնական շարքից դուրս գան»,- նշում է նա։
Վերջին տարիներին գազի գինը թանկացել է, պահեստամասերի ու անհրաժեշտ նյութերի գները բարձրացել են, այսինքն՝ վարորդի տնտեսական ծախսերն ավելացել են, ըստ այդմ, հասույթը՝ պակասել:
Ղազարյանն ասում է` պետք է հնարավորություն ստեղծվի, որ ուղևորափոխադրման հասույթը շահեկանորեն ﬔծանա, որ ինքը կարողանա վարորդին էլ նորմալ վճարել, հարկերն էլ նորմալ մուծել, ﬔքենաների տեխնիկական վիճակն էլ նորմալ պահել։ Ուղևորափոխադրողի խնդիրներից ﬔկն էլ, որ ազդում է վարորդի` նորմալ համարվող պայմանների վրա` հարկերն են, ինչպես ասում է Ղազարյանը. «Էսօր ստիպված մարդուն աﬔնանվազագույն աշխատավարձն ենք ձևակերպում, որ հարկերը քիչ վճարենք, երկրորդ աշխատող չենք կարողանում պահել, որ տոմսավաճառ աշխատի՝ վարորդի վրա կրկնակի աշխատանք թողնելով»։
Վարորդների իրավունքները ոտնահարվում են հասարակական տրանսպորտի գրեթե բոլոր տեսակներում:
Օրինակ` օրվա ավելի ﬔծ պլան է կատարում ու աﬔն օր ավել ժաﬔր է աշխատում նաև 64-ամյա տրոլեյբուսի վարորդ Յուրա Ավագյանը: Իր այսօրվա աշխատանքը Ավագյանը ﬕշտ երանությամբ հաﬔմատում է խորհրդային տարիների պայմանների հետ` շեշտելով, որ այն ժամանակ աﬔն ինչ ավելի կանոնակարգված ու վարորդակենտրոն էր:
«Կանեցում` վերջնականգառում, չկա զուգարան, չկա ճաշարան, չկա ջուր, կոմունիստների ժամանակ այս աﬔնը կար։ Հավաքարար կար, որ ﬔքենան մաքրում էր։ Հիմա ո՞ւր գնա վարորդը` ծառերի տա՞կ»,- հարցնում է Ավագյանը` հավելելով, որ շատ բան կուզեր փոխել, հետ բերել:
«Կուզեի, որ 8 ժամ աշխատեինք, ոնց որ ճիշտ է, սովետի ժամանակ հերթափոխով էր՝ 8 ժամ, հիմա 14-15 ժամ ենք աշխատում: Ես կուզենայի քարտային սիստեմ սարքեին, բարձր աշխատավարձ տային, ես էլ կանգառից դուրս չէի կանգնի, էդպես ինձ համար ավելի լավ կլինի, ընտանիքս նորմալ կպահեի, իսկ հիմա՝ ստիպված եմ, եթե կանգառից դուրս չկանգնեմ, չեմ կարողանա ինձ անհրաժեշտ գումարը հավաքել, որ օրվա պլանը տամ»։
Հայաստանում ներկայում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որևէ արհ ﬕություն կամ կազմակերպություն չի գործում: Կան մարդ-կազմակերպություններ, որոնք հի ﬓականում ավտոﬔքենաների ներկրման խնդիրների դեպքում են սկսում ակտիվանալ, սակայն որևէ անհատ վարորդի աշխատանքային իրավունքները կամ առողջության երաշխիքները պաշտպանող կազմակերպություն չկա: Վարորդների իրավական խնդիրներով զբաղվող «Աքիլլես» կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը հի ﬓադիր ղեկավարի մահից հետո: