«Հումուս Կիմչին» փոքրիկ սրճարան է Երևանի կենտրոնում, որտեղ աշխատում են երիտասարդներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Բելառուսից, Ղրիմից։
Միատեղման հիմնական պատճաը ռուս-ուկրաինական պատերազմն է, ամեն մեկի՝ այստեղ հայտնվելու պատմությունը՝ առանձնահատուկ։
Շատերի համար ընտանիքից կտրվելու, հայրենիքից հեռանալու, ինքնուրույն որոշում կայացնելու, սխալվելու ու կորցնելու, նորը ձեռք բերելու ու «ինտերնացիոնալ ընտանիքում» հայտնվելու առաջին փորձառությունն է։
Հիմնականում չունենալով պատկերացում, թե ինչ է սպասվում իրենց նոր տեղում՝ նրանք, այնուամենայնիվ, հեռանալու որոշում են կայացրել՝ կիսատ թողնելով կրթությունը, ազատվելով աշխատանքից, խզելով կապերը մարդկանց հետ, չհաշտվելով համակարգային պարտադրանքին․․․
«Հումուս Կիմչին» ինքնադրսևորման և համատեղման փորձ է օտար միաջավայում, մեկնարկային կետ՝ շատերի համար։ Չունենալով պատկերացում, թե ինչ կլինի վաղը, և արդյոք վերադարձի ճանապարհ կերևա՝ բոլորի ցանկությունը մեկն է՝ «պատերազմի ավարտ»։