Նրանցից ոմանք թողեցին իրենց փոքր երեխաներին, նրանցից ոմանք հղի էին, նրանցից ոմանք խաբեցին ընտանիքներին եւ մեկնեցին պատերազմի դաշտ։ Քոթոթը, Կառան, Հասմիկը, Ջեման, Մանուշը եւ մյուսները տղաների կողքին պայքարեցին հաղթանակի համար։

 

 


Կարինեն` Սուսաննայի խոհանոցում։

 


Ջեմման ու Ալվարդը (քոթոթ) սիրում են ազատ ժամերին նարդի խաղալ։

 


Հասմիկը ցուցադրում է իր ստացած մեդալները։ Հասմիկը միայնակ կին է։ Նա ամուսնացած էր մինչեւ պատերազմի սկսելը, սակայն թողեց ամուսնուն ու գնաց պատերազմի դաշտ։ Հասմիկը շատ է սիրում կոսմետիկա։ Նրա ընկերները պատմում են, որ անգամ ամենավտանգավոր իրավիճակներում Հասմիկը շրթներկ էր քսում։

 


Ալվարդն ու իր աղջիկը։ Երբ ես Ալվարդի աղջկան հարցրի, թե ինչ է նա հիշում պատերազմից, նա սկսեց լավ լինել։ «Ես կարոտում էի մամային շատ։ Մի անգամ նա եկավ մեզ տեսնելու, հետը բերել էր մի ոչխար։ Երբ ոչխարը մորթեցինք, փորում մի գառ կար, բոլորն իրենց շատ վատ զգացին գառան համար, ու որ մենք ոչխարին մորթեցինք»։ Ալվարդի աղջիկը հիշում է, որ շատ էր կարոտում իր մորը, օրերով սպասում էին, թե երբ մայրը տուն կգա։

 


Հասմիկի դիմանկարը ձախից

 


Կին ազատամարտիկները խմում են Հայաստանի Հանրապետության կենացը։

 


Ջեմման հավաքել է բոլոր պատմությունները՝ հուսալով, որ մի օր այն գրքի տեսքով կհրապարակվի։

 


Կարինեի մոր տան մի անկյունում սրբապատկեր կա։ Սովորաբար այնտեղ մոմ են վառում։

 


Նազանի Հովականյանը

 


Հասմիկի լուսանկարը պատերազմի տարիներից

 


Հասմիկը շատ է սիրում խնամված լինել։ Նա անգամ մարտից առաջ էր շրթներկ քսում։ Ասում է՝ չէի ուզում գեշ մեռել լինեի։

 

Վերադարձից հետո նրանք փորձեցին վերգտնել իրենց առօրյա կյանքը, սակայն բազում առողջական խնդիրները եւ հոգսերը անընդհատ նորոգում են նրանց վերքերը։

Երբեմն նրանք հանդիպում են միմյանց, վերհիշում, Ջեման ընթերցում է պատերազմից մնացած պատմությունները ու աղջիկների անցած մարտական ուղին, երազելով հրատարակել մի գիրք, մի տեղում հավաքել ողջ ինֆորմացիան, որ խնամքով պահում է իր հյուրասենյակում դրված մի ճամպրուկի մեջ։

 


Սուսաննայի տան պատից կախված են հայկական եռագույնն ու նրա զինվորական հագուստը։

 


Քոթորը կորցրել է իր եղբորը պատերազմի ժամանակ։ Այժմ նա ապրում է իր քրոջ հետ մի սենյականոց բնակարանում։ Ալվարդը սիրում էր տիկնիկների համար զգեստներ կարել։

 


Ջեմման պատերազմի մի քանի մասունք ունի իր տանը։

 


Մանուշը՝ եռագույնը ձեռքին։ Սա այն դրոշներից մեկն է, որ նա կարել է Արցախյան շարժման ժամանակ։ Պատերազմից հետո երկվորյակ աղջիկներ ունեցավ։

 


Ալվարդն ու Ջեմման Ալվարդի եղբոր գերեզմանի մոտ։

 


Ալվարդն՝ իր մեծ ընտանիքի հետ։

 


Ջեմման սուրճ է եփում։

 


Կանայք՝ ազատամարտիկ տղաներից մեկի՝ հուշ-երեկոյի ժամանակ։

 


Հասմիկի ձեռքերը։

 


Ալվարդը՝ Նունեի գերեզմանի մոտ։

 


Նաիրան։

 


Անահիտն ու Անահիտը

 

Քոթոթը հիշում է, թե ինչպես բահով հողի տակից հանեց տանկիստին, ով դեռ ողջ էր, Մանուշը հիացմունքով պատմում է իր զույգ աղջիկների ունեցած երաժշտական հաջողությունների մասին։

Նրանք բոլորը մի պահ անէանում են, հայտնվում ներկայի ու անցյալի արանքում՝ պատրաստ նորից պայքարելու հանուն Հայաստանի, եթե մի օր դրա կարիքը լինի։

Կանանց աջակցության համար գրեք women@4plus.org հասցեով։