Ինչ որ լուսանկարվել է, լուսանկարվել է մինչև… այն ժամանակը, երբ դեռ հավատում էինք հաղթանակին: Ում հանդիպել եմ այս ճանապարհին, լի էր հավատքով առ հաղթանակ: Եվ Կոռնիձորում, և Ստեփանակերտում թիկունքի աշխատանքը եռում էր: Մարդիկ` գյուղացիները, բժիշկները, հացթուխները, զինվորները, բոլորը լուռ իրենց գործն էին անում: Չնայած հոգնածությանը, լարվածությանն ու անորոշությանը, ոչ ոք չէր տրտնջում: Կարծես ամբողջ կյանքը դա էին արել ու դրանով ապրել: 

Ես մտածում էի նորից, երրորդ անգամ վերադառնալ Արցախ՝ պատերազմական օրերին սկսած պատումը շարունակելու: Իրավիճակը փոխվեց: 

 

 


Երեք պատերազմ տեսած կոռնիձորցի կամավորականը դիրքերում:

 

 

 

 


Տեսարան Կոռնիձորից:

 

 

Սյունիքի հյուսիսարևելյան դիրքերում զինվորը հանգստանում է:

 

 


Կոռնիձորցի կամավորականներն իրենց գյուղի սահմանապահներն են:

 

 

Ճաշ և փամփուշտներ: Դիրքերի առօրյան:

 

 


Կոռնիձորցի կամավորականը հանգստանում է:

 

 

Կոռնիձորցի կամավորականներ դիրքերում:

 

 


Սահմանամերձ գյուղերում պարաններին չորացող լվացքը փոխվել է այս օրերին:

 

 

Հրամանատարի մեքենան դիրքերում:

 

 


Գիշերը Կոռնիձորում: Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակին նվիրված զինվորի արձանը:

 

 

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու մուտքի մոտ:

 

 


Ռմբակոծված էլեկտրոցանցերի գլխավոր գրասենյակը Ստեփանակերտում:

 

 

Վիրավոր Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշիում և զինվորը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում:

 

 


Սիրիահայ վիրաբույժը վիրահատությունից անմիջապես հետո: Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց:

 

 

Վիրավոր զինվորները Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում: Զինվորների վնասվածքների մեծ մասը բեկորային է:

 

 


Վիրահատություն Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում:

 

 

Ստեփանակերտի հյուրանոցներից մեկի նկուղում ապաստանած արցախցիները: Այստեղ է տեղափոխվել Սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը, որը վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից:

 

 


Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատունը: Իմ ճամփորդության ամենաանսպասելի տեսարանը: