Երեք շոր վերցրի, զարյադկայի չդրած կամերաս՝ ամենավատ լենզով․․․ Դուրս եկա ու գնացի․․․


․․․Մարտունիում, երբ խփեցին, շատ մոտ ընկավ՝ հինգ մետրի վրա․․․ Ճանապարհի մյուս մասում ընկերներս էին՝ Արեգը, Խանեն, նաև ֆրանսիացի լրագրողներ, որ վիրավորվեցին։ Մարտունիից մի տղամարդ, ով ուղեկցում էր մեզ ու վնասված տները ցույց տալիս, հրեց ինձ էդ պահին, որ ապաստարան մտնեմ․․․ Էդպես փրկվեցի։


Մարտունին վախի առումով ահավոր էր․ հենց էդ օրը հասկացա, նաև ընդունեցի՝ կարա լինի նենց, որ ես մահանամ։ Դրանից հետո մի քիչ հեշտ ա․․․ Մաքսիմում քեզնից կախվածն ես սկսում անել, մնացածի տերը չես։


Մինչ Մարտունի գնալը վստահ էի, որ պիտի հետ գնամ Երևան, որովհետև մտածում էի՝ իմ տեղը չի, որովհետև լրագրողները հիմնականում վազում էին պայթյունի հետևից, իսկ ես չէի ուզում նույնն անել․․․ Մտածում էի՝ գուցե պադվալում էդ պահին զույգ ա նստած, ու տղան աղջկան չգիտես ինչ ձևերով համոզում ա գնալ․․․ Էդ ինձ համար ավելի կարևոր էր, քան պայթյունի հետևից վազելը, բայց ինչ-որ ապուշ մրցակցային վիճակ կար, որ չէի ընկալում, ու, հա ասում էի՝ չէ, սա իմ տեղը չի, լավ կլինի՝ հետ գնամ։


․․․ Բայց էլ չկարողացա․ մարդիկ, ում անունները չգիտեի ու ովքեր իմ կյանքն էին փրկել, ջուր էին տվել, դեղ էին տվել, ամեն ինչ․․․ Անգամ զուգարան գնալիս պահակ էին կանգնել, որ չվախենամ․․․  Չէի կարող իրենց թողնել, չէի էլ կարող հետ գնալ Մարտունի, բայց Երևան գալ էլ չէի կարող․․․


Երբ Ստեփանակերտի վրա սկսեցին ավիառումբեր գցել, ոտքերիս տակը սկսեց շարժվել (իսկ ես երկրաշարժից շատ ուժեղ վախ ունեմ), ու գնացի Գորիս ․․․ Հիշում եմ՝ նամակ էի գրում Խանեին, ասում էի՝ «մեռնում ենք, Խա՛ն»․․․  Մեկ օր տևեց Գորիսում մնալս․ վերադարձա Ստեփանակերտ․․․ Որովհետև էնտեղ իմ ընկերներն էին, փեսաս էր, որ պատերազմի երրորդը օրը փաստորեն վիրավորվել էր ․․․

Կատակում էինք, հա, բայց հասկանում, որ պարզ բաներ չունենք, որ օրինակ ապտեչկաներում պիտի միջադիրներ լինեին, որովհետև ոչ մի տեղ չկար․․․ Հիշում եմ, որ Արեգի ընկերները ինչ-որ օգնություններ էին ուղարկում, ասել էր միջադիրներ էլ դնեն։ Պատկերացրու՝ վեշերը բացում ենք, Արեգը մի պապիկի օգնություն ա տալիս, մեկ էլ միջադիրն ա հանում ու ասում՝ «սա քեզ»․․․ Շուրջն էլ մի 6 հոգի մարդ․․․


Պատերազմը խտացված կյանքն ա էլի․․․ Ամեն ինչ կա, ու տենց չի, որ մենակ էդ վախն ա, սարսափն ա․․․ Կյանքն էլ կա, զուգահեռ գնում ա էլի ․․․ Հումորը (էդքան անեկդոտ, ինչքան էնտեղ էին պատմում, երևի ուրիշ մի տեղ չի եղել), միասին հաց ուտելը (պիտի մտածեինք՝ ինչ ուտենք ու ոնց անենք, որ մեկը սոված չմնա), հոգատարությունը (որ զինվոր էիր տեսնում, ուզում էիր ինչ կա մոտդ գրպանները լցնել)… Խտացված ձևով ու արագ ես ապրում կյանքը, զուտ հարցն ա՝ ինչքան կձգես ու ինչքանով ես պատրաստ էդ կարճ ժամանակում էդքան բան տեսնելուն․․․


Զավեշտալին էն ա, որ մինչև ռումբերի տակ ընկնելը, շատ վատ էի նկարում, որովհետև ամեն պայթյունից փախչում էի․ էքսպոզիցիան բացառված էր, կադրերը՝ ահավոր, լենզս՝ շատ վատը․․․ Արդեն Գորիսից վերադառնալուց հետո էր, որ սկսեցի կենտրոնանալ գործի վրա, ու մինչև ես ֆոկուս էի դզում ու էքսպոզիցիա, հրետակոծությունն անցնում էր ․․․ Իրականում առաջին անգամ էր, որ ինքս ինձ էի նկարում ու որ ամբողջովին էի նկարում․․․


․․․Նոյեմբերի 7-ին մեզ հանեցին, ու նոյեմբերի 9-ին ստորագրվեց․․․


․․․ Էվակուցիան․․․ Էդ իմ պազոռի օրն ա․․․ Դուրս եկող ավտոների շարանը․․․ Դաժան էր։ Սարսափելի էր։ Զինվոր կար, որ ասեց «գնացեք, գնացեք, մենք կպահենք»։ Իրենք գնում էին դեպի քաղաք, մենք դուրս էինք գալիս․․․ Ինձ թվում ա՝ միշտ գլուխս կախ պիտի անցնեմ էդ 20 տարեկանների առջևով․․․ Բայց էդ պահին էր, որ հասկացա՝ ինչքան կարևոր բան ա թիկունքը, զինվորի համար ինչ կարևոր ա, երբ քաղաքի բնակիչը մնում ա․․․

Պատերազմը բոլորիցս վերցրեց։


Անհոգությունը վերցրեց բոլորիցս, և կարևոր չի՝ ով որ կետում էր։


Բերեց մեղավորության զգացումը․․․


Անանձնական սերը շատ շատացավ․ էն, որ իմ անձից, իմ ընտանիքից դուրս սիրելու զգացողությունը եկավ․․․ Մտածում եմ՝ էդ 18 տարեկաններին պետք էր համբուրել․․․ Եսիմ․․․ Իմ ընկերները, ովքեր հետս էին, էդ ծնողները, որ հույս էին տալիս ․․․ Եղել ա, որ զռռացել եմ, ու անհայտ կորածի ծնողն ինքն ա եկել, ինձ գրկել։


Հիշում եմ՝ երբ եկեցեղու ապաստարանում չէվակուցված մամաներին էի նկարում (չէին լքում տարածքը, որովհետև իրենց տղաներն էնտեղ էին), հարցրին ինձ՝ ինչ լուր կա․․․ Իրենց թվում էր՝ ես ինչ-որ բան գիտեմ։ Էդ հարցից հետո զռռում էի, իմ արևին՝ թաքուն, սյան հետևում, իսկ իրենք ադյալ ու չայ էին բերում ինձ համար․․․


Ուժերից վեր մի բան ա, երբ իրենց տղաների մասին լուր չունեցող ծնողներն են հոգ տանում քո մասին։


Ինձ շատ դժվար էին ուղարկում առաջնագիծ, շատ-շատ դժվար․․․ Հենց այն բանի համար, որ աղջիկ եմ․․․ Բայց ձև գտնում էի, գնում էի արտասահմանցիներին ասում էի՝ որպես թարգմանիչ գամ։ Ռուսների հետ նստում էի ավտոն ու գնում։ Երկար խոսում էինք էն մասին, թե ինչ տարբերություն դիակ տեսնողը ես եմ, թե․․․ Տղամարդիկ իրենց բացատրությունն ունեին, որ «երեխա կրողը դու ես լինելու, որ պորտալարը քո մեջ ա», ու սերնդին էդ հիշողությունը չեն ուզում փոխանցվի․․․ Բան չեմ կարող ասել։  


Սաղս քաքի մեջ ենք, նույն օրի, ու բարդ ա հասկանալ՝ ինչ-որ մեկը շեղվել է, թե չէ․․․ Այսինքն նորման էնքան աննորմալ բան ա մեր սոցիումում, որ տեղյակ չես՝ լավ ես, թե վատ։ Ես իրոք տեղյակ չեմ․․․ Հոգեբանի մոտ գնացել եմ, խոսել եմ, ասել ա, որ կարճ ժամանակահատվածում դժվար է հասկանալ ազդեցությունը․․․ Ես մի բան գիտեմ՝ առանց Արցախ որևէ վայրկյան չեմ կարողանում․․․ Քնելս քնել չի․․․ Ոչ մի վայրկյան չեմ անջատվում։


Ես պատերազմը լուսաբանող չեմ եղել և չեմ։


Էս անգամ գնացի, որովհետև կարևոր էր, որովհետեւ ոչ մեկ չէր խոսում, քովիդ էր, եսիմ ինչ․․․ Ոչ մեկ չէր գալիս։ Ինչ-որ համագործակցություններ առաջին օրերին ունեցա Associated Press-ի հետ, NHK-ին ինչ-որ բաներ տվեցի, Ֆեյսբուքում ինչ-որ բաներ գրեցի՝ մտածելով միջազգային ընկերները կպատասխանեն ինձ, որովհետև ինձ թվում էր․․․ Կարևոր բան եմ անում ․․․ Մարտունիից հետո փոխվեց․ ով ինչ նյութ ուզեց, մերժեցի․․․ Էդ ռիսկի չափը ստիպում էր չանել գոնե էն, ինչ ես չէի ուզում․․․


Հաղթելու ու խաղաղության չափորոշիչներ չդրեցինք ․․․


Արեգն ասում էր՝ նախ խաղաղության ու հաղթանակ ուզելու մեր չափորոշիչները տանք․  «հաղթելու ենք»-ը 30,000 զոհ ունենա՞լն ա, մենք պատրա՞ստ ենք էդքան զոհ տալու, թե՞ չէ․․․ «Հաղթելու ենք»-ը զոհ չտա՞լն ա, տարածք չտա՞լն ա․․․․ Ամուր պետություն ունենա՞լն ա, թե՞ ինչ-որ մեկի հպատակը լինելը․․․


Ես երկու հենակով կռված տղա եմ տեսել, ով ստիպված ա իր ոչխարներին սար տանել, որտեղ մի մետրի վրա ադրբեջանական դիրքերն են, ու ինքն էնպես պիտի անի, որ ոչխարները չանցնեն մյուս կողմ, ինքը պիտի սաղ օր սարում լինի․․․ Ու սա չի կարող խաղաղություն լինել ․․․․ Խաղաղություն չի, երբ  դիրքի վրա կրակում են, ու էս կողմում էլ հրաման կա չկրակելու, որ պետարազմ չսկսվի․․․ Խաղաղություն չի էն, որ էդ միջանցքով անցնելիս դիմապակու վրայի փոքր դրոշը պիտի հանես․․․

Ինչ նկարել եմ շատ ինտիմ է, նախ որովհետև ես էի նկարում (օպերատոր չկար), երկրորդ՝ ինքս ինձ թույլ էի տվել ուղղակի նկարել և երրորդ՝ չգիտեի՝ ապրելու եմ, թե չէ․ ուզում էի ամեն կադր շատ լավը լինի, ու էդ պահերին երբևէ չէի մտածում «ծախվելու» ա էդ կադրը, թե չէ։


Ստացվում է՝ կինն ա, ով 44 օրով գնացել է պատերազմ ու օրագիր «պահել»․ մեծ հաշվով, հա, իմ օրագիրն ա, ու, ինձ թվում ա, լավն էն ա, որ էդ օրագիրը բոլոր մարդկանց մասին ա․․․ Մարդկանց, ովքեր կնոջը կարողանում էին պատմել․․․


Նրանց մասին ա, ում հետ ապրել եմ, նրանց, ում պոստերում եմ տեսել, էդ պոստերից մեկում եղած տիկնիկն ա, որի մասին հենց հարցրի, իմացա սաղի կյանքը՝ ով ա ամուսնացած, ով՝ չէ, ով պիտի ամուսնանար ու չի հասցրել, ով ա ամաչում կադրում հայտնվել, քանի որ սանրված չի, փոշոտ ա ու չի ուզում իրեն սպասող աղջկան էդպես երևալ․․․


Կինո ա, կինո չի․․․ Չգիտեմ։


Ազնիվ ու ինտիմ ընթացք ա․․․