Հաղթանակ Նազարյանի կրծքանշանը. «1992-1994թթ Մարտական գործողությունների Մասնակից», 1994թ.
Նազիկ Արմենակյան և Փիրուզա Խալափյան
Պատմական հետազոտություններ` Արա Զարգարյան
ԶՈՀՐԱԲ ՆԱԶԱՐՅԱՆ
Կիրանց գյուղի բնակիչ
Էս գյուղը, որ ասում են ադրբեջանական է, ժամանակին իրենք հարմարվել են այստեղ, ապրել են, բնակչություն են ստեղծել: Դա Մելիքի ժառանգներից Խերումյաններին պատկանող հողամաս է, որ իրենք ձևափոխել ու ասում են Խեյրիմլի: Էս վանքն էլ մեր պապերն են են կառուցել: Էս տեղի անունն էլ եղել է Կունեն, հետո 60-ականներին դարձել է Կիրանց: Եկեղեցու պատին կա արձանագրությունը: Հիմա էլ եկել, սենց պատմության առաջ ենք կանգնել: Մեզ ասում են՝ ո՞վ եք դուք, ճիշտ պատմությունը էս է, մենք էլ ամեն բան տեսնում ենք, ամեն բան փաստում է իրականությունը, ամեն քար ու թուփ:
Պատմական փաստ
Պատմական ակնարկ
Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1675 թվականին:
ՇՈՒՇԻ տատ
Կիրանց գյուղի բնակիչ
73 տարեկան կնիկ եմ, էստեղ թուրք չի եղել: Հայի հողեր են: Կամուրջը 1967 թվին նոր էին կառուցում, ես այդ ժամանակ դպրոց էի գնում, գետով էինք անցնում, նոր գալիս էինք գյուղ: Կամուրջի մոտ ջաղաց կար, իմ մորական հոր ջաղացն է եղել, հիմա թուրքին է բաժին հասել:
Պատմական փաստ
Պատմական ակնարկ
ՀԵՐԻՔ տատ
Կիրանց գյուղի բնակիչ
Հերս էս գյուղում ապրած, էս գյուղում մեռած մարդ էր, նա ամեն ինչ պատմել է ինձ: Թուրքին թողել ենք ապրի էդ տարածքում, սաղ բաղը հայ պառավինն է եղել, մեռնելուց հետո բաժանել են մեր մեջ, հիմա ամբողջ էդ հողերը տվին թուրքին:
Կաշիս վառվում ա, ամբողջ էդ հանդերում աշխատել եմ ես: Էդ պարիսպը, որ դրել են, այդտեղ թութունի դաշտ է եղել, վերջը տվին ուրիշին: 1982 թվականին ինձ իմ ամուսինը պատմել է, որ ընդեղ էդ հողերի բաժանելու տեղը ածուխ կա թաղած: Քարածուխը թաղած է, հազար հոգի տեղը գիտի, կարող ենք էքսկավատրով փորել, տեսնել: Գնում էինք, աշխատում, թութուն տնկում, հիմա ասում են թուրքինն է:
Կարամ հիմա գնամ ամբողջը ցույց տամ, բայց թուրքը հիմա դրոշը էնտեղ դրել է:
Խաբել են, ամեն մեկը մի տուն կառուցել, ամեն մեկը մեկին բերել է, 10-15 տուն են սարքել, դառել են գյուղ: Մենք շատ ենք կռվել, հողի կռիվ ենք արել, նրանք հող չունեին: 1958-ին, 1970-ին էլ է վեճ եղել, նրանց կանայք եկել էին կամուրջի մոտ, տղամարդկանց հետ հողի կռիվ էին անում: Նրանք մեզանից մեր հողն էին ուզում:
Պատմական փաստ
Պատմական ակնարկ
ՀԱՂԹԱՆԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ
Կիրանց գյուղի բնակիչ
էն ժամանակ գյուղերն իրար կպած էին, մոտ էին: Երկրաշարժից հետո ադրբեջանցիները հեռանում էին էստեղից: Սումգայիթից ու Բաքվից էլ հայերին ադրբեջանցիները սոված, ծարավ, քշում էին էստեղ: Սրանք էստեղից իրանց անասուններով գնացին: Քիչ-քիչ հերթապահություն էինք անում էստեղ, էն վագոնը, որ դրած է, որ ասում են իբր ադրբեջանական է, դա հայկական է, միշտ էլ մերն է եղել: Ցերեկն իրար տեսնում էինք, աշխատում էինք, բայց գիշերը կրակում էին մեր վրա, տուն էին վառում, անասուն էին գողանում, մարդ էին տանում: Ու տենց սրվեց իրենց արարքների պատճառով: Մինչև 1991 թիվը: Հետո մտան մեր գյուղը, 1992-ի մարտ ամսին սովետական բանակը գնաց, մենք դրանց քշեցինք մեր հողից:
Լուսանկար Հաղթանակ Նազարյանի արխիվից, 1993թ. Կիրանց
Գյուղի միջից, էսօր, որ դրոշը դրած է, այ էդտեղից էին կրակում մեր վրա, տների միջից էին կրակում մեզ վրա:
Նրանց կրակածը գյուղի մեջ էր մտնում: 90-ականների սկզբին մեր գյուղում էնքան վիրավոր ենք ունեցել, սովորական մարդիկ իրենց այգում, բակում, մինամյոտի արկից, կրակոցից վիրավորվում էին:
Պատմական փաստ
Պատմական ակնարկ
Հոդվածը կազմելու համար հիմք են ծառայել և օգտվել ենք հետևյալ գիտական աղբյուրներից՝
- Սիմոնյան Ռ., «Կիրանց», Տիգրան Մեծ հրատ., Երևան, 2008 թվական:
- Շախիկյան Գ., «Կիրանց վանք», Հայաստան հրատ., Երևան, 1984 թվական:
- Սիմէոն կաթողիկոսի յիշատակարանը, «Դիւան հայոց պատմութեան, գիրք Գ», Տպարան Մ. Շարաձէ, Թիֆլիս, 1984 թվական:
- Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, ԵՊՀ հրատ., Երևան, 1988 թվական:
- «Արձագանք» շաբաթաթերթ, 1888, N 10: