Պատը կանգնած է: Ո՛չ պատի երկարությունը, ո՛չ էլ բարձրությունը կիրանցիներին հստակ լուծում չեն տվել։ Ավելին, պատը նրանց հիշեցնում է դաժան իննսունականները, ուր կար պայքար ու ցավ, բայց և «բաց» հորիզոն՝ գյուղի սահմաններն ամրացնելու համար։
Այսօր գյուղի բարձունքում ծածանվում է ադրբեջանական դրոշը: Գյուղացիներն անզեն աչքով տեսնում են և լսում ադրբեջանցի սահմանապահներին: Պատ-սահմանից այս կողմ, որտեղ ապրում են մարդիկ, այլևս նոր իրականություն է:
Կբերի՞ արդյոք պատը խաղաղություն:
«Մարդիկ և սահմանները. Կիրանց» տեսողական նախագիծը 2024 թվականի ապրիլին մեկնարկած Տավուշի մարզի Կիրանց գյուղում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի վավերագրումն է և այդ գործընթացի հետևանքով նոր սահմանագոտում, մասնավորապես` Կիրանց գյուղում բնակվող մարդկանց խնդիրների վերհանումը:
Կիրանցիների հոգեբանական վնասը զգալի է. Ադրբեջանական զինված ուժերի այսքան մոտ լինելը ստեղծում է վախի և անապահովության մթնոլորտ, որտեղ բնակիչները մշտապես գիտակցում են իրենց խոցելիությունը:
Սահմանազատման արդյունքում գյուղի բնակիչները կորցրել են տներ, հողատարածքներ, արոտավայրեր և ակամայից հայտնվել սահմանային նոր շերտում. ապրում են անմիջապես սահմանը բաժանող նորակառույց պատի դիմաց:
Լուսանկարներ, վիդեո և հարցազրույցներ` Նազիկ Արմենակյան և Փիրուզա Խալափյան
Պատմական հետազոտություններ, հարցազրույցներ` Արա Զարգարյան
Տեքստերի խմբագիր և թարգմանիչ` Արմինե Բաչաչյան
Վեբ ձևավորում` Յանա Ղահրամանյան
Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում։
Հատուկ շնորհակալություն վստահության և թույլտվության համար Կիրանց գյուղի բնակիչներ` Հաղթանակ Նազարյանին և իր ընտանիքին, Զահրաբ Նազարյանին և իր ընտանիքին, Շուշի և Հերիք տատերին: