Բոլորիս շրջապատում կան բազմաթիվ մարդիկ, որոնք չեն ապրում իրենց ուզած կյանքով և միայն գոյատևում են՝ դառնալով տարբեր կարծրատիպերի զոհ: Աստրիդին ընտրեցի որպես իմ պատմության հերոս, որովհետև նա՝ հակառակ շատերի, այն կերպարն է, որ փորձում է հաղթահարել դժվարությունները՝ լինի դա ընտանեկան, թե հասարակական, ստեղծելով այն կյանքը, որտեղ թե ինքը, և թե իր երեխաները կզգան ավելի լավ ու երջանիկ:
Երեսունչորս տարեկան է: Ունի երեք զավակ:
Աստրիդն իր մեջ գտավ որոշում կայացնելու ուժը և ամուսնալուծվեց: Երեք տարի շարունակ հոգեբանի մոտ հաճախելուց հետո դա իր ձերքբերումներից մեկն էր:
Կոնսերվատորիայի շրջանավարտ էր, բայց չէր հաջողել զարգացնել այդ ուղղությունն ու զբաղվել իր մասնագիտությամբ: Երբ ազատվեց վախերից ու անինքնավստահությունից, վերսկսեց երգեցողության պարապմունքները: Այս պահին գրանցված է օպերայի մրցույթին և համագործակցում է Բլեք մեթալ խմբի հետ՝ որպես երգչուհի:
Նկատելով ոլորտի բացը՝ սկսեց զբաղվել նոր ծննդաբերած մոր խորհրդատվությամբ: Սովորեց կրծքով կերակրման խորհրդատուի մասնագիտությունն ու սկսեց հոգալ ապրուստը այդ մասնագիտության միջոցով: Նաև փոքրիկ բիզնես հիմնեց՝ սլինգների կար ու վաճառք:
Իր երեխաներին փորձում է սովորեցնել ավելի ազատ մտածել և հասկանալ, որ հասարակության կողմից սահմանված բոլոր նորմերը պարտադիր չէ, որ լինեն ճիշտ: Սա ամենօրյա պայքար է պահանջում: