Հետսովետական շրջանի փակված գործարանների քաղաքներից մեկը՝ Վանաձորը, չռեաբիլիտացվեց, ու երբ հնին չփոխարինեց նորը, սարերի մեջ փակված քաղաքն այնքան կտրվեց աշխարհից, որ դարձավ իր «աշխարհի կենտրոնը»՝ «Հայաստանի ամենադեպրեսիվ քաղաքներից մեկը» համբավով:

 

 

[1] Կենտրոնական հրապարակ: [2] Վանաձորի թաղերը՝ Բազում, Դիմաց, Լագեր, Կոնգո, Ջունգլիներ: [3] Էստեղ մարդիկ հաճախ են ասում՝ «առաջվա» (առաջվա խիմզավոդ, առաջվա ստադիոն): Առաջվա սրճարան:

 

 

Վերջին շրջանում երիտասարդների մեջ տարածվող մտքերից մեկն այն է, որ Հայաստանի մեջ կարելի ա ընտրել քաղաք, որտեղ ուզում ես ապրել, ամեն ինչ այլևս չի սահմանափակվում Երևանով, ու երիտասարդներից շատերը ընտրում են Վանաձորը:

 

 

 

 

Տուն կառուցել

 

 

 

 

Էստեղ ջահելները ունեն մեծ ու սիրուն տներ, որտեղ մեծ մասը մենակ են ապրում՝ բոլորը տարբեր պատճառներով: Հիմա Դավիթը որոշել ա կարգի բերի, լավ հետևի իրա տանը, որտեղ ծնվել ա:

 

 


Ստեղ արհեստական խնդիրներ չկան: Դու մենակ կարաս մտքերի մեջ ընկնես քո հետ խոսալուց, որովհետև ստեղ ժամանակը ուրիշ կողմ ա գնում, ու քաղաքը լուռ ա: Անվերջ հանգստություն ու ժամանակ կա ինքդ քո հետ լինելու:

 

 

Յուլիայի մանկատունը

 

Մենակ ապրելուց, որ մարդ չկա, ում հետ միշտ կխոսաս, շատ ես ինքդ քո հետ խոսում ու տենց քեզ ավելի լավ ես իմանում:

 

 

 

 


Վաղոն Երևանից ա: Վաղոն արդեն մեկ տարի ա վանաձորցի ա:

Յուլիայի ու Յունայի դիմանկարը:

 

 

 

 

Հեռանալ տնից

 

 


Միշտ, որ հոգնում եմ ինչ-որ բանից, ինչ-որ մի բան չի ստացվում մոտս ստեղ, մտածում եմ գնամ ուրիշ տեղ, ու որ պասպորտ չունեմ, գնում եմ Երևան՝ գործ ման գալու, մինչև ինչ-որ տեղից կզանգեն: Էդ ընթացքում ունեցածս ծախսում եմ ու հիասթափված հետ գալիս, ու տենց լիքը էղել ա: Հիմա Վանաձոր եմ. բայց որ ձև ըլներ, էլի կգնայի ու հետ կգայի, չգիտեմ խի, մամաս էլ գիտի, որ մաքսիմում երեք օրից հետ եմ գալու, բայց էդ լավ չի: Մի օր ինձ թվում ա՝ էլ չեմ անի տենց, վոպշմ զզվելի ա դառել էդ ամեն ինչը: Պակա:

 

 

 


Մեքենաները, որ խլշկոտում են,
Շենքերը, որ փտում են անձրևի տակ,
Մարդիկ, որ թերթում են համակարգչի էկրանը,
Շները, որ ոռնում են՝ լուսնին նայելով,
Բոլորը, բոլորը, բոլորը ասում են,
Որ ինչ-որ բան պետք է փոխվի կամ իր հունով չգնա։
Ամպերը կախվել են, աշխարհը փոքր է թվում,
Քառակուսի այս սենյակից ծխի հոտ է փչում․
Պառկած մնա՞մ, թե՞ Ամերիկա գնամ՝
Նույն հոգնած դեմքերը տեսնելու համար,
Շնչելու ձանձրույթի քաքահոտը։
Իմ քաղաքը փակված է սարերի մեջ,
Երևի դրանից է այս տոթը։
(Անառողջ մարմնի մեջ անառողջ հոգի:
Բանաստեղծության հեղինակ՝ Արեն Ոսկանյան)

 

 


Ֆենշուի – տուն կառուցելու «լավագույն» տեղը:

 

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: