Սերպիլ Պոլատ և Չիյդեմ Ուչունջու / ՆառՖոտոս

1988-ի դեկտեմբերին «Սպիտակի ավերիչ երկրաշարժը» հարվածեց Հայաստանի հյուսիսային մասին, որտեղ առնվազն 25.000 մարդ զոհվեց, իսկ կես միլիոնը դարձավ անտուն: Մասնավորապես Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում, զոհերի թիվը հասավ 15.000–17.000-ի:

 


Թամարան (67) ապրում է իր ամուսնու հետ: Միասին ունեն 6 երեխա եւ 20 թոռ: Թեեւ Թամարան ու ամուսինը երկրաշարժից հետո տուն են ստացել, բայց նախընտրում են ապրել դոմիկում, որը ձեւափոխել են՝ ըստ իրենց կարիքների: Չիյդեմ Ուչունջու / ՆառՖոտոս

2017-ին միայն Գյումրիում դեռ կան 4.000 ընտանիքներ, որ ապրում են այս բեռնարկղերում, որոնք հայտնի են «դոմիկ» անունով (ռուսերեն՝ տնակ) եւ մի քանի հազարավորներ էլ անբարենպաստ կացարանային պայմաններում՝ անսեյսմակայուն բնակարաներում, որոնք փլուզման վտանգի տակ են: Հայաստանում գործազրկության բարձր տոկոսի պատճառով՝ ընտանիքի կերակրողները սովորաբար ընտանիքին ապահովելու համար աշխատանք են ճարում Ռուսաստանում, բայց արտերկրում աշխատանքը չի կարող անվերջ շարունակվել, եւ աղքատությունը, շատ դեպքերում, մնում է անհաղթահարելի: Չիյդեմ Ուչունջու / ՆառՖոտոս

10 ընտանիքներ ապրում են բնակարանային շենքում դոմիկների մոտ: Շենքը օրեցօր քայքայվում է, ու մշտական վախի մեջ ապրելով՝ նրանք սովորաբար չեն փակում իրենց դռները՝ վախենալով, որ շենքը կփլուզվի իրենց վրա: Ընտանիքներն այլեւս կորցրել են նոր տուն ստանալու հույսը: Չիյդեմ Ուչունջու / ՆառՖոտոս

Այրի Վարդանյան Գոհարը (86) Գյումրի է եկել Ստեփանավանից: Գոհարը, բացի իր քրոջ որդուց, ով ապրում է Վանաձորում, այլ հարազատներ չունի: Նա քրիստոնեական սակավ հանդիպող աղանդի անդամ է. ամեն օր կարդում է Աստվածաշունչը: Ձմեռներն անցկացնում է աղանդավորական եկեղեցու առաջնորդներից մեկի հարկի տակ: Սերպիլ Պոլատ / ՆառՖոտոս

Նկարիչ Ավետիք Մանուկյանն (61) ու իր կին Սուսաննան ապրում են դոմիկում իրենց որդու, հարսի ու թառան հետ՝ երկրաշարժից ի վեր: Նրանց մյուս երեք որդիներն աշխատում են Ռուսաստանում, որտեղ աշխատանաքային հնարավորությունները ավելի շատ են: Չիյդեմ Ուչունջու / ՆառՖոտոս

Նկարիչ Ավետիք Մանուկյանն (61) ու իր կին Սուսաննան ապրում են դոմիկում իրենց որդու, հարսի ու թառան հետ՝ երկրաշարժից ի վեր: Նրանց մյուս երեք որդիներն աշխատում են Ռուսաստանում, որտեղ աշխատանաքային հնարավորությունները ավելի շատ են: Չիյդեմ Ուչունջու / ՆառՖոտոս

Արմանի (7) ծնողները Գյումրի են տեղափոխվել երկրաշարժից հետո՝ աշխատելու որպես շինարարության բանվորներ: Արմանը հաճախ է այցելում հարեւան Լուսիկի դոմիկը, որտեղ իրեն տանն է զգում: Չիյդեմ Ուչունջու / ՆառՖոտոս

Ռոզան (65) եւ իր ընտանիքը ապրում են դոմիկներին մոտ բնակարանային շենքում՝ 10 այլ ընտանիքների հետ: Շենքը օրեցօր քայքայվում է, ու մշտական վախի մեջ ապրելով՝ նրանք սովորաբար չեն փակում իրենց դռները՝ վախենալով, որ շենքը կփլուզվի իրենց վրա: Ընտանիքներն այլեւս կորցրել են նոր տուն ստանալու հույսը: Սերպիլ Պոլատ / ՆառՖոտոս

Ռոզան (65) եւ իր ընտանիքը ապրում են դոմիկներին մոտ բնակարանային շենքում՝ 10 այլ ընտանիքների հետ: Շենքը օրեցօր քայքայվում է, ու մշտական վախի մեջ ապրելով՝ նրանք սովորաբար չեն փակում իրենց դռները՝ վախենալով, որ շենքը կփլուզվի իրենց վրա: Ընտանիքներն այլեւս կորցրել են նոր տուն ստանալու հույսը: Սերպիլ Պոլատ / ՆառՖոտոս

Չիչակն (80) իր մանկությունը անցկացրել է մանկատանը: Նա պատմում է, որ երկրաշարժից հետո ստիպված էր ապրել պաղպաղակի մի փոքրիկ խցիկում, որտեղ շներն էին իրեն մայրություն անում: Չիչակը հոգ է տանում իր ընկերուհու որբերին՝ նրա մահից ի վեր: Ու թեեւ նոր տուն ունի եւ այլեւս դոմիկում չի ապրում, բայց հաճախ է գնում հարեւանությամբ ապրող Լենային տեսության, որ գրեթե խուլ է եւ կույր: Չիյդեմ Ուչունջու / ՆառՖոտոս

 

Հայաստանը, որն այն ժամանակ Խորհրդային հանրապետություն էր, հսկայական տնտեսական կորուստներ կրեց այնպես, որ Միխայիլ Գորբաչովը ստիպված եղավ Միացյալ Նահանգներից մարդասիրական օգնություն խնդրել: Երկրաշարժից տուժածների համար ուղարկված անհրաժեշտ պարագաները գալիս էին մեծ բեռնարկղերով, որոնք էլ նրանց համար կացարանի հնարավորություն դարձան: Մարդիկ սկսեցին ապրել այդ բեռնարկղերում, որը համարվում էր ժամանակավոր լուծում, մինչեւ տներ կստանային՝ որպես Խորհրդային Միության վերականգնման ծրագիր: Բայց այս ծրագրի ֆինանսավորումը կանգ առավ 1991-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, եւ հազարավոր անտուն մարդիկ ժամանակին չապահովվեցին կեցության նորմալ պայմաններով:

 

Գեւորգն (40) ապրում է իր մոր հետ շատ փոքրիկ դոմիկում: Երկրաշարժին կորցրել է հորն ու եղբորը, եւ ստիպված է եղել հաց վաստակել վաղ մանկուց: Աշխատանքի ժամանակ մատները կորցնելուց հետո Գեւորգն այլեւս ի վիճակի չի եղել աշխատել ու որոշ հոգեկան խնդիրներ է ձեռք բերել, որոնցից փորձում է ազատվել դեղամիջոցների օգնությամբ: Այժմ փորձում է օգտակար լինել տնային գործերում: Սերպիլ Պոլատ / ՆառՖոտոս

Մադոյան Մարետան (61) սովետական ժամանակներից աշխատել է որպես խանութպան: 1998-ից վարում է դոմիկների հարեւանությամբ գտնվող փոքրիկ շուկան: Հաճախորդներից շատերը պարտք են նրան, որովհետեւ մարդկանց ձեռքին կանխիկ գումար չկա: Մարետան պարտապանների ցուցակ է պահում ու սովորաբար վիճում է նրանց հետ՝ կապված պարտքերի չափի հետ: Սերպիլ Պոլատ / ՆառՖոտոս

2017-ին միայն Գյումրիում դեռ կան 4.000 ընտանիքներ, որ ապրում են այս բեռնարկղերում, որոնք հայտնի են «դոմիկ» անունով (ռուսերեն՝ տնակ) եւ մի քանի հազարավորներ էլ անբարենպաստ կացարանային պայմաններում՝ անսեյսմակայուն բնակարաներում, որոնք փլուզման վտանգի տակ են: Հայաստանում գործազրկության բարձր տոկոսի պատճառով՝ ընտանիքի կերակրողները սովորաբար ընտանիքին ապահովելու համար աշխատանք են ճարում Ռուսաստանում, բայց արտերկրում աշխատանքը չի կարող անվերջ շարունակվել, եւ աղքատությունը, շատ դեպքերում, մնում է անհաղթահարելի: Սերպիլ Պոլատ / ՆառՖոտոս

Քնարիկը (76) մեծ ընտանիքի ամենաավագ անդամն է եւ Հայաստան է տեղափոխվել Թբիլիսիից: Նա եւ իր ընտանիքի վեց անդամները ստիպված են եղել ապրել փոքրիկ դոմիկում 29 տարի: Քնարիկն առողջական խնդիրներ ունի, եւ նրա հարսն ու թոռները հոգ են տանում նրա մասին: Ընտանիքը երկրաշարժից հետո տուն է ստացել, բայց ստիպված է եղել վաճառել այն, որովհետեւ տան հետ կապված ծախսերը չէին կարողանում հոգալ: Սերպիլ Պոլատ / ՆառՖոտոս

Թամարան (67) ապրում է իր ամուսնու հետ: Միասին ունեն 6 երեխա եւ 20 թոռ: Թեեւ Թամարան ու ամուսինը երկրաշարժից հետո տուն են ստացել, բայց նախընտրում են ապրել դոմիկում, որը ձեւափոխել են՝ ըստ իրենց կարիքների: Չիյդեմ Ուչունջու / ՆառՖոտոս

 

2017-ին միայն Գյումրիում դեռ կան 4.000 ընտանիքներ, որ ապրում են այս բեռնարկղերում, որոնք հայտնի են «դոմիկ» անունով (ռուսերեն՝ տնակ) եւ մի քանի հազարավորներ էլ անբարենպաստ կացարանային պայմաններում՝ անսեյսմակայուն բնակարաներում, որոնք փլուզման վտանգի տակ են: Հայաստանում գործազրկության բարձր տոկոսի պատճառով՝ ընտանիքի կերակրողները սովորաբար ընտանիքին ապահովելու համար աշխատանք են ճարում Ռուսաստանում, բայց արտերկրում աշխատանքը չի կարող անվերջ շարունակվել, եւ աղքատությունը, շատ դեպքերում, մնում է անհաղթահարելի:

Անցած 29 տարիների ընթացքում այս դոմիկներից շատերը վերաձեւվել, վերակառուցվել եւ նույնիսկ ընդլայնվել են՝ բնակիչների կարիքներին համապատասխան, որտեղ մեծանում եւ շարունակում են ապրել տարբեր սերունդներ: Եւ չնայած հանգամանքներին ու ծանր պայմաններին, որոնց հետ պետք է հաշվի նստեն դրանց բնակիչները, նրանք կարողացել են ոչնչից տուն սարքել՝ համեմելով այն այնպիսի հյուրընկալությամբ, որը համեմատությունից դուրս է, եւ որով ընդունում ու նեցուկ են կանգնում միմյանց՝ տարսնամյակներ ի վեր եւ դեռ գալիք օրերի համար: