
Այս գյուղը ապարդյուն գեղեցիկ է
Ջաղացները
Ապարդյուն պտտվում են

Տան մասին գուցե երևակայան պատկերացումները, հիշողությունները, ափսոսանքի ու կորստի նվիրական զգացողությունները պարտադրել են ինձ վերադառնալ այն տունը, որտեղ մեծացել եմ, ու դրանց հետ հարաբերվելու ձև գտնել: Ֆոտոշարքը հենց այդ տան մասին է: Խցիկն այս առումով միջոց է, որով ես փորձում եմ այդ հիշողություններն ամբողջացնել, լրացնել, ու դարձնել ավելի շոշափելի:
Երևանից դեպի տուն կարելի է հասնել 2 ժամում: Ճանապարհն ուղեկցող պատկերները, լռությունը, առանձնությունը խոցել են ժամանակի, իրականության սահմանները՝ դարձնելով այս ճամփորդությունը ավելի ներքին:
Հիմա ես վերադարձել եմ: Ես նորոգում եմ իմ տունը` դուրս բերելով պատկերներ այս մակերևույթներից` լիքը լույսի, խաղի, տոնի, մանկության հետքերով:
Երազ-պատկերներ` հիշողությունների պես անորսալի, անձնական, մաքուր, խաբուսիկ, հեռու:
- Տունը:
- Լուսանկարի լուսանկար. Դրվագ պապիկիս զինվորական համազգեստից:

- Ավտոտնակ, որտեղ հայրս ամենաշատն էր ժամանակ անցկացնում:
>
Տան շուրջը:



Խեղճ հայր
Խեղճ մայր
Խեղճ Լեյլա
Ես այլևս չեմ վերադառնալու
Բանաստեղծությունը` Ռասուլ Յունանի