Աննա Դավթյան
Սահմանենք երկիրը. հետսովետական, հետպատերազմական, հետտրավմատիկ: Զարգացող: Գավառական: Անցումային: Արեւելյան: Եւրոպական: Փոքր: Կոռուպցաիայի մեջ: Սիրո: Տխուր: Զվարճացող: Լուսանկարչության հետ հարաբերության մեջ:
Լուսանկարչությունն հիմնականում անդրադառնում է այս սահմանումներին: Բայց այս լուսանկարչական շարքը փորձ է՝ մտնելու սահմանումների ներքին նախշի մեջ, երեւան բերելու մեջտեղում մնացածը՝ այն, ինչը չի լուսանկարվում, որովհետեւ նկարողն հետեւում է այլ սահմանումների: Մեջտեղում մնացածը թաքնվածն է, տարօրինակվածը, տխրորեն ծիծաղելին, ծիծաղելիորեն տխուրը, տըժժիկը, տըժժը:

Երեւան, 2011

Երեւան, 2014

Արմավիր, 2017

Երեւան, 2017

Երեւան, 2011

Երեւան, 2010

Փանիկ, 2012

Երեւան, 2011

Արմավիր, 2017

Երեւան, 2007

Բջնի, 2017

Արմավիր, 2017

Հառիճ, 2008

Ձիթյանկով, 2013
Սա փոքրիկ մի ընտրանի է մի երկրի մեծ դիմանկարի, որի վրա աշխատում եմ տարիներ: Այստեղ հարաբերություններն են ու անցումային կետերը՝ մարդկանց, ժամանակի ու տարածության միջեւ: Այստեղ ներսից տեսանող աչքն է, հետեւողը, սիրահարը: Բաները կատարվում են: Միահյուսվում: Սեր է գոյանում: Սահմանենք սերը:
* Վերնագիրը համընկնում է Մարինե Պետրոսյանի «բանավոր վեպի» վերնագրին: «Հայաստանի ծովափին», ակտուալ ա, Երեւան, 2006